Փաշինյանի փող քերող թիմը Գառնիի տաճարը դիսկոտեկայի է վերածել

Մշակութային

Ամբողջ համացանցը ողողված է Գառնի հեթանոսական տաճարում օրերս կազմակերպված «խելահեղ» դիսկոտեկի կամ, այսպես կոչված, փարթիի տեսանյութերով: Օգտատերերի հրապարակած տեսանյութերում պարզորոշ երեւում է, թե մոտավորապես ինչ ցենզուրայի բացակայությամբ է ընթացել այդ պարաշոուն:

Այդ կադրերը տեսնելով բնական հարց է ծագում՝ կիսամերկ մասնակիցներով ողողված ժամանակակից դիսկո ռիթմերն ի՞նչ օգուտ են բերելու պատմամշակութային վիթխարի անցյալի անձնագրերից մեկին՝ Գառնու հեթանոսական տաճարին: Ի՞նչ է, հանրապետությունում այլեւս վերջացե՞լ են երիտասարդներին, ըստ իրենց հայացքների ու հագուրդների բավարարման վայրերը, թե՞ «նոր» իշխանությունները փողի առաջ բացում են բոլոր դռներն՝ անկախ նրանից, որ այդ դռները բացելը ոտնահարում են մեր նվիրական զգացողությունները:

Հիշո՞ւմ եք, ամիսներ առաջ Էրեբունի թանգարանի տարածքից երկու ռուս իրենց իսկ մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութ էին տեղադրել համացանցում, ինչը բուռն արձագանք էր գտել համացանցում, կամ հայտնի Դղերի դեպքը… Երկու տարի առաջ էլ փողի դիմաց դռներ էր բացվել նաեւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցում ու նորից ու նորից վայրի ու կազմակերպված միջոցառման բացահայտ անվայելչություն, որն իրականացվում է Փաշինյանի փող քերող թիմի կողմից: Ու ցավալի է, որ այս երեւույթները սկսել է հանրային պարսավանք չառաջացնել: Ի՞նչ է, բոլոր տուրիստների մոտ Գառնի-Գեղարդով հպարտացող հայ մարդու մոտ այս երեւույթը ընկալվում է, որպես հերթական դե՞պք: Մի՞թե հնարավոր չէ հնոցը մնա հնոց, դիսկոտեկան՝ դիկոտեկա: Եվ, ի վերջո,  գերխնդիրը եթե փողն է, թող մի դասական նշանավոր համերգ կազմակերպեին, մարդիկ էլ գնային ու հոգեպես հարստանային, այլ ոչ թե նման անբովանդակ միջոցառումների հանդիպեն:

Ի դեպ, հատկանշական է այն, որ 2020 թվականին, երբ մամուլում տեղ էր գտել լուր, որ Գառնու տաճարի մոտ փարթի են կազմակերպել, ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մի հուզիչ պարզաբանում էր ներկայացրել, թե բա՝ ոչ թե փարթի է եղել, այլ արգելոց-թանգարանում նկարահանվել է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված ֆիլմ: Իսկ հիմա՞ ինչ է պարզաբանելու ՊՈԱԿ-ը, որ տժժում էին՝ ի հիշատակ 44 օրյա պատերազմի զոհերի՞…

Այսքանից հետո՝ մնում է միայն հույս հայտնել, որ հաջորդ «ռիտուալը» պետության դրամարկղներով սնվող Ամբերդում չի կազմակերպվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում