«Իրավունք». Ինչ է ՀՀ ԱԽ քարտուղարն այսքան ժամանակ անում Վաշինգտոնում

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը, «չգիտես ինչու», զբաղվում է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով՝ հաճախ անգամ շրջանցելով Միրզոյան Արարատի «դուքյանը», բավական ժամանակ ԱՄՆ-ում է: Վերադարձել է, թե՝ ոչ, ինչով է զբաղված պետության հաշվին, խեր ու խաբար չկա: Ամեն դեպքում, երեկվա դրությամբ վերադառնալու մասին հրապարակային լուր չունեինք:

Ինչու Արմեն Գրիգորյանին կանչեցին

Բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների «սիրելի» ԱԽՔ-ի՝ Վաշինգտոն մեկնելը միշտ էլ վտանգավոր տեսք ունի: Անցած սեպտեմբերի 27-ին հենց նա Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Սալիվանի քավորությամբ տեղի ունեցած Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ ստորագրեց մի փաստաթուղթ, որը Պրահայում դրվեց Նիկոլի առջև, և նա պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Ու հիմա, երբ նույն ԱԽՔ-ին նորից Սալիվանը կանչել է, իհարկե, լրջագույն մտահոգություններ դրանից առաջանում են:

 

Բանն այն է, որ սեպտեմբերի 27-ի այդ փաստաթուղթն այդպես էլ իր վերջնական նպատակին չհասավ: Դրանում կետ կար Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների մասին, սակայն դեռ այդ «բանակցությունները», որով Արցախը կհամաձայնվեր ճանաչել Բաքվի գերիշխանությունը, չկա: Փաստաթղթում կետ կար նաև Մեղրիի երկաթուղու գործարկման մասին՝ առանց ռուսական որևէ հսկողության: Դա, ըստ էության, նշանակում է «Զանգեզուրի միջանցք», և այս պահին դա ևս կատարված չէ: Եվ երբ Սալիվանը նրան կանչել է, կարելի է կռահել, թե ինչի համար:

 

Հիշեցնենք, մինչ այդ ԱՄՆ-ում էր Միրզոյան Արոն՝ Բայրամովի հետ հանդիպումների շարք անցկացնելու համար: Ակն հայտորեն պետքարտուղար Բլինքենի կազմակերպած այդ գործընթացը Վաշինգտոնի ցանկացած արդյունքը չտվեց: Չի հաջողվում լուծել ամենակարևոր՝ Ստեփանակերտ-Բաքու «բանակցությունների» գերխնդիրը: Պատճառն էլ է հասկանալի. ռուսական զորքն Արցախում է: Արդյունքում, ինչքան էլ որ Վաշինգտոնից Ստեփանակերտին մինչև իսկ ուժա յին լուծումով սպառնացին, սակայն բոլորն են հասկանում, որ Ալիևի համար այդ քայլին գնալը ծայրահեղ ռիսկային է»:

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի