Ես համաձայն եմ զոհվել հանուն հայրենիքի, բա մեր երեխե՞քը, թոռնե՞րը…Արմեն Հարությունյան

Ներքաղաքական

213 օր շրջափակման մեջ գտնվող արցախահայության իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է «Արցախ-ռուսական կազակական խաղաղապահ միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ՄԻ ԵԼՔ` ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԻԱՆԱԼ ԳՈՆԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»

— Պարոն գեներալ, մի կողմից` կա քննադատություն արցախյան իշխանության հասցեին, մյուս կողմից` հենց իշխանավորներն են քննադատում ժողովրդին՝ չդիմանալու ու չպայքարելու մեջ: Ինչպե՞ս կգնահատեք Արցախում առկա վիճակը:

— Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ՝ թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ամեն ինչ անում են, որ Արցախն այս վիճակից հանեն: Հետեւապես ասել, թե նրանք չեն աշխատում, այդպես չէ: Ուղղակի, որոշ մարդիկ ուզում են օգտվել պահից, պաշտոն ստանալ ու պետբյուջեից սնվել: Մինչդեռ այն, ինչ ուզում է այսինչը կամ այնինչն անել, Արայիկ Հարությունյանն էլ կարող է անել, պետնախարարն էլ: Այնպես չէ, որ ինչ-որ մեկի ձեռքին կախարդական փայտիկ կա: Այն, ինչ ունենք այսօր, պետք է մեկտեղենք, ու երկիրն այս վիճակից հանենք: Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդին, ով ուզում է գնա եւ գնացել է, թող գնա: Եթե ուզում եք ճիշտն իմանաք, առաջին պատերազմի ժամանակ էլ այդ մարդիկ մեզ չօգնեցին, երկրորդ պատերազմի ժամանակ նույն մարդիկ փախան, վերջին պատերազմում՝ եւս: Եթե նրանցից մեկն էլ մնացել է, չի կռվել, այլ այս կամ այն քոլի տակ պախկվել է՝ իր կաշին փրկելու համար: Առաջին պատերազմում քչով մնացել ենք եւ կարողացել ենք իրավիճակից դուրս գալ: Այն ժամանակ էլ գազ չկար, լույս չկար, ոչինչ էլ չկար, ուտելիք ընդհանրապես չկար, հիմա գոնե քիչումիչ կա: Այո, Ադրբեջանն ուզում է մեզ խեղդել, բայց ինչքան էլ խեղդի,  միեւնույնն է, էլի Հայրենիքին նվիրված մարդիկ մնալու են ու իրենց հողը պաշտպանելու են:

Օրեր առաջ ոչ պաշտոնական խողովակներով տեղեկություն տարածվեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահին՝ օրհասական այս պահին հստակ քայլեր ձեռնարկելու ակնկալիքով: Ըստ Ձեզ` փրկության տարբերակ կարո՞ղ է լինել, եթե Ռուսաստանը պրոտեկտորատ ստանձնի Արցախի նկատմամբ:

— Փաշինյանն իր թիմով մեզ գցել է տուպիկի մեջ, առաջ ասում էր` Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա ասում է` Արցախը Ադրբեջան է եւ վերջ: Մեզ մնում է մի ելք` խաղաղ ճանապարհով միանալ գոնե Ռուսաստանին եւ պահպանել մեր անկախությունն ու հայկականությունը: Ի վերջո, այսօր էլ Արցախն առաջին հերթին ռուսն է պահում: Բայց այս միտքը դժվար է այսօր մտցնել որոշ մարդկանց գլուխները: Գիտե՞ք ինչ են ուզում նրանք, որ մենք` մեծ ու մանուկ կոտորվենք, բայց ելք չգտնենք ու չմիանանք Ռուսաստանին, այսպես ասած, հայկական զոհվենք, գնանք: Իսկ մենք ասում ենք ռուսի կազմում մնանք, մի քիչ ամրանանք, հետո իրենց օգնությամբ` միանանք Հայաստանին: Եվ սա իրատեսական է, որովհետեւ Գյուլիստանի պայմանագրով ցարի ձեռքին է եղել Արցախը, Կիրովաբադից մինչեւ Զանգեզուր համարվել է ռուսական գուբերնիա: ՌԴ նախագահ Վ. Պուտինը երբ խոսում է արխիվների մասին, կարծում եմ` հենց Գյուլիստանի պայմանագիրը նկատի ունի, պարզապես դեռ չի բարձրաձայնում` թուրքին չխրտնացնելու համար:

«ԵԹԵ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՐԻՇ ԵԼՔ ԳԻՏԵՆ, ԹՈՂ ԱՍԵՆ, ՄԵՆՔ ՄԻԱՆԱՆՔ ԻՐԵՆՑ»

— Ամեն դեպքում, անգամ այդ պարագայում պետք է լինի արցախահայության ցանկությունը, որքանո՞վ է այս գաղափարն ընդունելի այսօր Արցախում:

— Արցախում փոքրից մեծ, ում էլ հարցնես, ուզում է միանալ Ռուսաստանին, որովհետեւ ուրիշ ելք չկա, չենք կարողանում միանալ Հայաստանին: Պետք է, ինչպես Դոնեցկն ու Լուգանսկը, հանրաքվե անցկացնենք եւ միանանք Ռուսաստանին: Ի դեպ, մեկն ինձ նամակ էր գրել, թե` «չե՞ս ամաչում, դավաճանություն է ասելը, որ պետք է միանանք ռուսին»: Բայց, կներեք, հիմա դավաճանը ե՞ս եմ, որ ամբողջ կյանքս նվիրել եմ Հայրենիքինս, հարազատ եղբայրս զոհվել է պատերազմում, ինքս երեք անգամ վիրավորվել եմ, վերջին պատերազմին էլ եմ կռվել ու վիրավորվել, թե՞ նրանք, ովքեր լռում են, երբ Հայաստանից անընդհատ հնչում է, որ Արցախն Ադրբեջան է: Եթե փրկության ուրիշ ելք գիտեն, թող ասեն, մենք էլ միանանք իրենց գաղափարին:

— Բայց Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները վերջերս հանդես եկան միասնական հայտարարությամբ, թե ողջունում են «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնությունն, ըստ որի, ՀՀ-ի անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Սա թերեւս վերաբերում է նաեւ Ռուսաստանին…

— Ազգային ժողովն ինչ ուզում է, թող ասի, միեւնույնն է, ամեն ինչ ժողովրդի ձեռքում է: Եթե ժողովուրդը միաձայն ասաց, որ միանում է Ռուսաստանին, չեն կարող հակաճառել: Այո՛, ես էլ եմ համաձայն, որ Արցախը որեւէ այլ պետության կազմում չլինի, եթե վերջը լավ լինի, բա որ վերջը վա՞տ եղավ: Դրա համար մենք կանք ու պետք է լինենք, որ եթե վերջը վատ լինի, դուրս գանք հրապարակ եւ ասենք` ռո՛ւս ազգ, ոչ ոք Գյուլիստանի պայմանագիրը չի չեղարկել, արխիվները հանեք ու դրանով թուրքի քթին խփեք` ասելով դու ո՞ւր էիր, երբ Ղարաբաղն իմն էր: Հավատացեք, ռուսն էլ է զզվել ադրբեջանցիներից, ուղղակի, հիմա քանի դեռ Ուկրաինայում պատերազմը չի վերջացել, դեռ լուռ սպասում են: Ալիեւի կլանն էլ հավերժ չէ, իրանց մոտ էլ է հեղափոխություն կատարվելու, նաեւ դրա համար պետք է ռուսի հետ լավ լինենք, որ մեզ սատարի:

«ՄԵԶ ՆՈՒՅՆԻՍԿ ՆԱՏՕ-Ն ՉԻ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԹՈՂՆԵԼՈՒ ԵՆ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒ ՎԵՐՋ»

— Չե՞ք կարծում, որ ժամանակն ի վնաս  է աշխատում, արդյոք ուշ չի լինելու, եթե նման որոշում օր առաջ չկայացվի: Չէ որ 2025-ին դրվելու է ռուս խաղաղապահների Արցախում մնալ-չմնալու հարցը:

— Գիտեք, շատ փակագծեր չեմ ուզում բացել, որովհետեւ կարդում է նաեւ թշնամին: Բայց այսպես չի մնալու: Մենք չենք կարող դավաճանել Ռուսաստանին: Եթե ուզում ես հզոր լինել, պետք է ուժեղ դաշնակից ունենաս, որն այսօրվա դրությամբ միայն ռուսը կարող է լինել: Եթե Հայաստանը մտածում է, որ ՀԱՊԿ-ից դուրս կգա, կմտնի ՆԱՏՕ, եւ Արեւմուտքի փողերով հարուստն ավելի կհարստանա, ոչինչ, որ այդ ժամանակ առանց կռվի Թուրքիան երկիրը կվերցնի, ապա մեզ նույնիսկ ՆԱՏՕ-ն չի վերցնելու, թողնելու են Արցախն Ադրբեջանին ու վերջ: Այսինքն` պիտի կոտորվենք: Ես համաձայն եմ զոհվել հանուն Հայրենիքի, բա մեր երեխե՞քը, թոռնե՞րը… Մեկն այսօր ԱՄՆ-ին է այստեղ կանչում, մյուսը` Ֆրանսիային, աշխարհը նայում ու հարց է տալիս` էս հարիֆներն իրենք էլ չգիտեն` ինչ են ուզում:

— Իսկ ի՞նչ ակնկալիք ունեք Հայաստանի եթե ոչ իշխանություններից, ապա սպաներից, ազատամարտիկներից, հանրությունից:

— Վերջին պատերազմն իզուր պատերազմ է եղել, ովքեր եկել էին կռվին մասնակցելու, մտածում էին Ապրիլյանի պես է լինելու: Անկեղծ ասեմ` Փաշինյանը, որ մի քանիսին դատում է, ինչ-որ առումով ուրախ եմ, որովհետեւ բավականին գեներալներ կային, որոնք ձեւ էին տալիս, թե կռվում էին: Փաշինյանն այդ ձեւ տվողներին, գործակալներին, կաշառակերներին պետք է դատի, վերջում էլ ինքն իրեն դատի, թեպետ իրեն Աստված է դատելու: Արցախում էլ պատերազմի թեժ պահերին որոշները սրտանց չեն օգնել ու պարտության են տարել: Բայց այսօր բոլորն այնպիսի կենացներ են ասում, որ պատերը չկչկոտում է: Այսօր ես գլուխս բարձր եմ քայլում, իսկ որոշ գեներալներ, եթե փողոց դուրս գան, քարով կտան գլխին ու կասեն` դո՞ւ ինչ գեներալ ես, ի՞նչ ես արել պատերազմի ժամանակ, չե՞ս ամաչում, որ այդ համազգեստն ես կրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում