Չի բացառվում, որ սա լինի հետապնդում իմ քաղաքական հայացքների համար, պետք է զգոն լինենք. Պողոսյան

Ներքաղաքական

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Գյումրու Անի թաղամասի Պարույր Սեւակ փողոցում գտնվող «Բասեն» սուպերմարկետում հարձակման է ենթարկվել  տեղի ոստիկանության Մուշի բաժնի քրեական բաժնի աշխատակից Արտակ Պողոսյանի կողմից: Այս մասին «Իրավունքը» զրուցել է տուժողի հետ:

— Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ է իրականում կատարվել եւ ինչո՞ւ:

— Մտել եմ Գյումրու «Բասեն» սուպերմարկետ` առևտուր անելու: Երբ մոտեցա դրամարկղին, ինձ մոտեցավ մի երիտասարդ ու փորձեց հետս խոսակցություն վարել, ես նրան չեմ ճանաչել ու հնարավորինս բարեկիրթ ձեւով եմ իրեն պատասխանել, որից հետո նա ինձ հարցրեց` արդյո՞ք իրեն չեմ ճանաչում, այնուհետեւ ինձ հիշեցրեց, որ ինքը Մուշի բաժնի քրեականի օպերներից է: Ի դեպ, անցյալ տարվա ապրիլ ամսին, երբ ինձ անարդար կերպով փորձեցին բերման ենթարկել, նա իմ ձախ ձեռքն էր կոտրել: Երբ դա ինձ հիշեցրեց, ես նրան հորդորեցի ինձ հետ չփորձի կոնտակտի մեջ մտնել` թե՛ այդ վայրում, թե՛ ընդհանրապես: Հետո իրենից մի քանի քայլ հեռացա, նա եկավ հետեւիցս, կասսան ազատվեց, ես վճարումս կատարեցի ու որոշեցի դուրս գալ խանութից: Մեկ մետր չանցած` նա իմ հետեւից հարձակվել է վրաս, հայհոյանքներով, բռունցքներով, ինձ համար տարօրինակ է, որ կապիտանը, տեսախցիկների ու մարդկանց աչքի առաջ նման վերաբերմունք է դրսեւորում:

— Գործ հարուցվե՞լ է` տեղի ունեցածի փաստով:

— Իմացա, որ քրեական վարույթ է նախաձեռնված, ես վարույթն իրականացնող մարմնին կխնդրեմ անպայման ներսի ու դրսի տեսախցիկների ձայնագրությունը հանեն:Ներսի տեսախցիկով երեւում է, որ ես բացարձակ որեւէ ապօրինություն թույլ չեմ տալիս, ընդհակառակը` ամեն կերպ փորձում եմ խուսափել կոնֆլիկտից: Սա զուտ ուղղորդված կամ անձնական մի իրավիճակ է, որից ինքս ոչ մի կերպ չկարողացա խուսափել, այստեղ հստակ դիտավորություն կա, հիմա այդ դիտավորությունը եղել է անձնակա՞ն, թե՞ եղել է կազմակերպված, ես էլ եմ ուզում ճշտել:

— Փաստորեն մեկ տարի առաջ ոստիկանության տվյալ աշխատակցի հետ կրկին հանդիպե՞լ էիք:

— Մեկ տարի առաջ մարզպետի անձնական ջանքերով` ինձ ապօրինաբար բերման էին ենթարկել ոստիկանություն, եւ նրանք շոու պետք է նկարեին` ասֆալտին փռելու շոու, եւ քանի որ իրենց մոտ չստացվեց ինձ ասֆալտին փռել, այդ ժամանակ իմ թեւը կոտրվեց, բավականին մեծ աղմուկ բարձրացվեց, բայց դրանից հետո ես նրան չեմ հանդիպել: Եթե կռիվ եմ տվել, կռիվ եմ տվել իր վերադասների հետ, իր հետ որեւէ շփում չեմ ունեցել, բնականաբար, իրեն հիշել չէի կարող, օրական տասնյակ մարդկանց եմ հանդիպում, հնարավոր չէ բոլորի դեմքերը մտապահել: Տեսախցիկներով էլ շատ հստակ երեւում է, որ ես իրեն չեմ ճանաչել ու ամեն կերպ փորձել եմ կոնֆլիկտի չբռնվել, չգնալ սադրանքների, բայց վերջին պահին ինքը գնաց ծայրահեղ մեթոդների, ինչը շատ տարօրինակ է ու չէր կարող լինել պատահականության արդյունք: Չի բացառվում, որ սա լինի հետապնդում իմ քաղաքական հայացքների համար, ինչպես, օրինակ՝ Արմեն Աշոտյանի հետ եղավ, նա այժմ քաղբանտարկյալ է: Արմեն Աշոտյանին կալանավորելուց հետո սկսվել է քաղաքական եւ ոստիկանական «բեսպրեդելի» հերթական ալիքը, եւ մենք պետք է զգոն լինենք ու հնարավորինս արագ ազատվենք այս իշխանություններից:

— Եթե ոստիկանի նմանօրինակ վարքն անօրինություն եք բնութագրում, Ձեր կոչը քաղաքացիներին ո՞րն է, ինչպե՞ս է հնարավոր ոստիկանության աշխատակիցների կողմից նմանօրինակ վարքին վերջ տալ:

— Մենք առաջին հերթին, անձնական մակարդակով յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանության: Որեւէ երաշխիք չկա, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված է օրենքով եւ հատկապես իրավապահ մարմինների կողմից: Սա ես այս միջադեպից հետո վստահաբար կարող եմ պնդել: Մեր խնդիրը վերջին հինգ տարում, հատկապես պատերազմից հետո, եթե ուզում ենք մնալ հայ, եթե ուզում ենք ապրել մեր հայրենիքում, ուրեմն` վայրկյան առաջ պետք է հեռացնենք ադրբեջանաթուրքական հեղափոխության հետեւանքով իշխանության եկածներին:

— Նմանօրինակ դեպքերը կարո՞ղ են փաստել, որ ոստիկանությունը ծառայում է միայն իշխանությանը եւ հենց իշխանության համար պաշտպանիչ օղակ են հանդիսանում:

— Իրականում փաստը դա է, չնայած ի պատիվ շատ սպաների` կարող եմ ասել` ոչ բոլորն են հանդիսանում այսօրվա ռեժիմի պաշտպանը, որովհետեւ այնտեղ էլ կան շատ արժանապատիվ մարդիկ, այնտեղ էլ կան իրական սպանել, հայրենիք ունեցողներ, բայց այսօրվա վիճակում, միանշանակ, դիտարկելով վերջին ժամանակահատվածում ոստիկանության գործողությունները, եւ թե դատական համակարգում տեղի ունեցող այլանդակությունները, կարող ենք ասել, որ այլեւս ՀՀ-ում օրենք չկա, ՀՀ-ում կան մի խումբ անձինք, որոնք ամեն ինչ անում են գործող վարչապետի անվտանգությունն ապահովելու համար:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում