Ալիեւը «նա վսյակի» սիրախաղեր սկսեց Իրանի հետ

Վերլուծություն

Եվ ի­հար­կե, ՆԱՏՕ-ի այս գա­գա­թա­ժո­ղո­վի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=260186&l=am) ար­դյունք­նե­րին եւ դրան տրվե­լիք պա­տաս­խա­նին (որը կլի­նի օ­գոս­տո­սին սպաս­վող ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վում) սպա­սում են նա­եւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում:  Մի կող­մից, այս օ­րե­րին ՆԱ­ՏՕ-ական Թուր­քի­ան փոր­ձեց անց­նել «բարձր տո­նայ­նու­թյան», բայց նա­եւ զգաց­վում է, որ փոր­ձում են ռու­սա­կան ուղ­ղու­թյամբ չա­փը չանց­նել, թե­եւ դրան մոտ են:

Իսկ մյուս կող­մից ո­րո­շա­կի նոր տո­նայ­նու­թյուն է նկատ­վում Բաք­վի կող­մից: Օ­րի­նակ կա­րե­լի է բե­րել Բայ­րա­մո­վի ե­րեկ­վա հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րով նա ընդգ­ծեց՝ «Իրա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շատ կա­րե­ւոր են տա­րա­ծաշր­ջա­նի զար­գաց­ման եւ անվ­տան­գու­թյան հա­մար: Բաք­վի եւ Ի­րա­նի մի­ջեւ կան բազ­մա­թիվ տնտե­սա­կան նա­խագ­ծեր, ո­րոն­ցից մի քա­նիսն ի­րա­կա­նաց­վում են, ո­րոշ­նե­րը քննարկ­վում են»: Նույն ո­ճի մեջ էր Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը՝ ի դեմս խոս­նակ Նա­սիր Քա­նա­նի. «Այժմ մենք շատ լավ եւ փո­խա­դարձ կա­ռու­ցո­ղա­կան ճա­նա­պար­հի վրա ենք: Եր­կու կող­մե­րը պայ­մա­նա­վոր­վում են քննար­կել երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում տե­ղի ու­նե­ցա­ծը դիս­կուրս­նե­րի շրջա­նակ­նե­րում…»: 

Այս­պի­սով, ե­թե ըն­դա­մե­նը շա­բաթ­ներ ա­ռաջ խո­սակ­ցու­թյուն­ներ է­ին պտտվում ընդ­հուպ՝ Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան բախ­ման մա­սին, իսկ Էր­դո­ղա­նը վեր­ջերս տրտնջում էր, թե Թեհ­րա­նը թույլ չտվեց «Զան­գե­զու­րի մի­ջանցք» բա­ցել, ա­պա հի­մա ակն­հայտ շրջա­դարձ կա: Ընդ ո­րում, Ի­րա­նը նույն տո­նայ­նու­թյանբ պնդում է, թե ոչ մի «Զան­գե­զու­րի մի­ջանցք», եւ դա ակ­նար­կում է, որ շրջա­դար­ձը Բաք­վի կող­մից է:

Ին­չո՞ւ, ի՞նչ է փոխ­վել Ա­լի­ե­ւի տրա­մադ­րու­թյուն­նե­րում, դա եւս դժվար չէ տես­նել: Ակն­հայ­տո­րեն, Ի­րա­նի մոտ կա մի­ջազ­գա­յին վար­կա­նի­շի կտրուկ աճ, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է Չի­նաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­րա­կա­կան թռիչ­քով: Այդ շրջա­դար­ձը տե­սան եւ գնա­հա­տե­ցին ա­րա­բա­կան աշ­խար­հի ա­ռաջ­նորդ­նե­րը, ու դա տա­րավ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ընդ­հա­նուր ֆո­նի փո­փո­խու­թյան: Եվ, ի­հար­կե, այդ շրջա­դար­ձը չէր կա­րող հա­շիվ­նե­րից դուրս թող­նել նա­եւ Բա­քուն: Թե­րեւս նա­եւ հաս­կա­նա­լով, որ Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, փոր­ձում է հան­դես գալ «հարց լու­ծո­ղի» դիր­քե­րից: Սա­կայն Թուր­քի­ան այն բարդ տնտե­սա­կան վի­ճա­կում է, որ շատ մեծ սպա­սե­լիք­ներ նրա հետ կա­պե­լը սխալ կլի­ներ:

Վեր­ջին սպա­սո­ղա­կան գոր­ծոնն Ա­լի­ե­ւի հա­մար, ի­հար­կե, ե­ղել եւ մնում է ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը, որ­տեղ Ռու­սաս­տա­նի պար­տու­թյան դեպ­քում ներ­կա­յաց­ված ողջ մթնո­լոր­տը կա­րող է ա­րա­գո­րեն փոխ­վել: Բայց ներ­կա ի­րո­ղու­թյուն­ներն ա­մե­նե­ւին էլ չեն խո­սում Ռու­սաս­տա­նի պար­տու­թյան հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին: Հա­կա­ռա­կը, թե­եւ դեռ պահ­պան­վող ներ­քին եւ ար­տա­քին նկա­տե­լի բար­դու­թյուն­նե­րին, Մոսկ­վան, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ան­ցել է ա­մե­նա­ծանր փու­լը եւ հի­մա ռազ­մա­տեխ­նի­կա­կան վե­րել­քի փու­լում է: Այ­սինքն, նրա հետ դեռ կա­րե­լի է խա­ղեր խա­ղալ, կապ­րիզ­նե­րի դի­մել, բայց պետք է չա­փը պահ­պա­նել: Ընդ ո­րում, ներ­կա դի­նա­մի­կա­յով ե­թե ոչ ա­միս­ներ, ա­պա գո­նե մեկ տա­րուց նա­եւ այդ խա­ղերն ու կապ­րիզ­նե­րը կա­րող են վտան­գա­վոր լի­նել:

Կարճ ա­սած, սա զար­գաց­ման ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նարն է, եւ ըստ այդմ էլ Ա­լի­ե­ւի հա­մար գե­րա­դա­սե­լի է դար­ձել աս­տի­ճա­նա­բար Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում դրա­կան տե­ղա­շար­ժե­րի գնալ:

Ի­հար­կե, դեռ փոր­ձե­լով այս ըն­թաց­քում Նի­կո­լից, որն այդ­պես էլ վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման չի կա­րո­ղա­նում հաս­նել ՌԴ-ԱՄՆ տի­րույ­թում, ա­ռա­վե­լա­գույ­նը ստա­նալ: Սա­կայն այս ուղ­ղու­թյամբ եւս Ա­լի­ե­ւի հա­մար ռիս­կի գոր­ծո­նը գնա­լով նկա­տե­լի է դառ­նում, հաշ­վի առ­նե­լով այն կոշ­տա­ցող տո­նայ­նու­թյու­նը, ո­րը գա­լիս է Մոսկ­վա­յից:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես նման պատ­կեր ու­նենք, ո­րը, սա­կայն, ՆԱ­ՏՕ-ի ըն­թա­ցող եւ ԲՐԻԿՍ-ի սպաս­վող գա­գա­թա­ժո­ղով­նե­րի ար­դյուն­քում կա­րող է շատ ա­վե­լի կոնկ­րե­տա­նալ: Այ­սինքն, եւս մեկ-մե­կու­կես ա­միս եւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում եւս ի­րա­վի­ճա­կը կտե­ղա­փոխ­վի վերջ­նա­կան հան­գու­ցա­լու­ծում­նե­րի փուլ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում