«ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՆ ԷՐ». ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԿՆՅԱԶ ԻԲՈՅԱՆ
ՍպորտՎերջերս, Իսպանիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ժամանակ 92 կգ քաշայինների կարգում Հայաստանը ներկայացնող ազգությամբ եզդի Մ20 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, ծնունդով Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղից ԿՆՅԱԶ ԻԲՈՅԱՆԸ Մ23 տարեկանների առաջնությունում, եզրափակչում գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գրիմրիի հետ և 3-2 հաշվով կամային, ջախջախիչ հաղթանակ է տարել։ Իբոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ - ում ։«Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով են դիմավորել մեր մարզիկներին։ Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ Եվրոպայի նորընծա չեմպիոնի ԿՆՅԱԶ ԻԲՈՅԱՆԻ հետ։ - Շնորհավորում ենք, Կնյազ, այս ջախջախիչ հաղթանակի առթիվ։ Շատ շնորհակալ եմ ։Հանդես եկա 92 կգ քաշային կարգում։ Ընդհանուր երեք գոտեմարտ ունեցա։ Առաջինը գոտեմարտել եմ ազգությամբ հունգարացի ըմբիշի հետ ու բացարձակ առավելությամբ 9-0 հաշվով հաղթանակ տարել, հետո գոտեմարտեցի բուլղարացի մրցակցիս հետ ու տուշեով, այսինքն վաղաժամ հաղթեցի 10-1 հաշվով։ Իսկ արդեն եզրափակչում, ոսկե մեդալի համար, համառ պայքար մղեցի ազգությամբ թուրք մրցակցիս Մուհամեդ Գրիմրիի հետ ու նվաճեցի Երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
- Այսինքն, ամենադժվարը անցավ թուրք մարզիկի հետ գոտեմարտը։
- Այո, եզրափակիչը, թուրք մարզիկի հետ գոտեմարտը։ Շատ անմոռանալի զգացողություններ են։ Սա ինձ ավելի կոգեշնչի, որպեսզի հետագայում էլ ավելի մեծ նվաճումներ կարողանամ գրանցել։
- Ինչ է հարկավոր դրանք իրագործելու համար, հարմար պայմաններ կան։
- Պետք է տքնաջան պարապել, զրկվել շատ հաճույքներից ու միայն սևեռվել պարապմունքների վրա։ Այս ոսկե մեդալը հենց դրա վառ ապացույցն է, ոչ մեկն էլ չի կարող առանց պարապելու, ջանք ու եռանդ ներդնելու գնալ ու միանգամից հաղթել։
- Կնյազ, հիմա 19 տարեկան ես և արդեն Մ23-ի չեմպիոն, ինչը խոստումնալից է։ Ինչ նպատակներ ունես։
- Ինչպես բոլոր մարզիկները, ես ևս երազում եմ նվաճել Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։
- Հետաքրքիր է, ումից ես ոգեշնչվել ու սպորտով զբաղվել։
- Իմ մեծ եղբայրներից, անվանի ըմբիշներ Ռոման և Մալխաս Ամոյաններից, նրանցից շատ բան եմ սովորել։ Հենց նրանցից էլ ոգեշնչվեցի ու սկսեցի զբաղվել ըմբշամարտով, շատ սիրեցի այս մարզաձևը ու հիմա առանց սրա էլ չեմ պատկերացնում իմ կյանքը։ Հաղթանակս նվիրում եմ իմ անձնական մարզիչ երջանկահիշատակ ԱՆԴՐԱՆԻԿ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ պայծառ հիշատակին, նա 1993 թվականի Արցախյան պատերազմի մասնակից էր։ Մեր Արշալույս գյուղում մարզադահլիճ ունենք, սակայն գույքի խնդիր կա, եթե նոր գույք էլ լինի, լավ կլինի։ Պետական աջակցություն ստանում եմ, գոհ եմ։
- Կնյազ, առաջիկա ծրագրերն արդեն հայտնի են։
- Մեկ ամսից Վարշավայում Աշխարհի առաջնությանը պիտի մասնակցենք։
- Շնորհակալություն, Կնյազ, մեզ ժամանակ տրամադրելու և քո տպավորություններով կիսվելու համար։
- Ես էլ անչափ զգացված եմ, որ մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում մեզ, մարզիկներիս, կաշխատենք հետագայում էլ ավելի մեծ նվաճումներ գրանցել և ուրախացնել բոլորին։ Անխափան գործունեություն Ձեր թերթին ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

