«Փաստ». «Իշխանություն»՝ շարունակական իշխանազավթման ռեժիմում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ թշնամին պատրաստվում է կա՛մ ռազմական նոր ագրեսիայի, կա՛մ մեկ այլ՝ Հայաստանի համար կորստաբեր ակտիվության: Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն զբաղված է... երկրի ներսում զանազան պաշտոններ զավթելով: Իրենց մշտապես քիչ են թվում քպականացված պաշտոնները, ավելին՝ ամբողջ ինստիտուտներն ու համակարգերը, որքան էլ որ իրենք իշխանություն են կամ համարվում են այդպիսին: Խնդրեմ, հենց այս օրերին ՔՊ-ն հիմա էլ ակտիվ պայքար է ծավալել Ախուրյանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնը զավթելու համար:

Սա ընդհանրապես փաշինյանական «դեմոկրատիայի» փայլուն գործելակերպ է. եթե ահաբեկումներով, «գնումներով» կամ այլ կերպ չի հաջողվում իրենցով անել այս կամ այն համայնքի տեղական ինքնակառավարման մարմինը, ապա անմիջապես գործի են դրվում կա՛մ ռեպրեսիվ գործիքակազմը (ընտրված համայնքապետի կալանավորում, նրա կամ մերձավորների ձերբակալություններ, մի խոսքով՝ բռնաճնշումներ), կա՛մ դրանից անմիջապես հետո սկսվում է քայքայիչ գործունեություն՝ ընտրված համայնքապետին պաշտոնանկ անելու և «յուրային» մեկին նրա փոխարեն նշանակելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ն չեն կարող ոչ մի կերպ հանդուրժել, որ հանկարծ որևէ պաշտոն իրենցը չլինի: Ու միայն ՏԻՄ-ի դեպքում չէ: Խնդրեմ, նախօրեին ՔՊ-ն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին պաշտոնից հեռացրեց: Ինչո՞ւ: Որովհետև ՔՊ-ական չէր ու իրենցից չէր: Կամ այս օրերին ակտիվ քննարկվում է Մատենադարանի նոր ղեկավարություն ձևավորելու հարցը, ինչի համար բռնեցին ու Մատենադարանի տնօրենի պաշտոնի հավակնորդին ներկայացվող պարտադիր պահանջները փոփոխեցին, որպեսզի կարողանան փաշինյանական մեկին դնել այնտեղ:

Արդեն նույնիսկ ցանկություն չկա հիշեցնելու դատարանները զավթելու, ԲԴԽ-ն զավթելու, ՄԻՊ-ը զավթելու և մի շարք այլ նման դրսևորումների մասին: Հիմնականն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2018ի ապրիլ-մայիսյան իշխանազավթումից հետո արդեն 5 տարի է, ինչ երկիրը «կառավարում» է (կամ, ինչպես ժողովրդի մեջ է ասվում, կառավաՌում է) շարունակական իշխանազավթման ռեժիմով: Ու իրենց էլի քիչ է թվում: Չես նախանձի այն ժողովրդին, որի «իշխանությունը» հետևողական ավերումներին զուգահեռ շարունակական իշխանազավթման ռեժիմի մեջ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի