«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արթուր Վանեցյանը դատարանում հաղթել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին

Իրավական

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը Գագիկ Մելքոնյանի դեմ իմ հայցադիմումի գործով կայացրել է որոշում, որի մասին ցանկանում եմ կիսվել հանրության, առաջին հերթին՝ իմ այն ընկերների հետ, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել էին «Հայրենիք» ջոկատին։ Այս մասին գրում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Դեռ 2021 թ. Գագիկ Մելքոնյանն Հանրային հեռուստաընկերության եթերում իմ և իմ ընկերների պատիվն ու արժանապատվությունն արատավորող մի շարք հայտարարություններ էր արել, այդ թվում՝ մեզ մեղադրել էր ռազմի դաշտից փախուստի մեջ։

Դատարանն այս կապակցությամբ որոշել է, որ Մելքոնյանը պետք է  «Հ1» հեռուստաալիքով՝ ուղիղ եթերի միջոցով՝ հանդես գա հերքման տեքստով։ Դատարանի վճռով նա պարտավոր է արտաբերել կոնկրետ տեքստ՝ հայտարարելով, որ իր կողմից տարածված տեղեկությունները «սուտ են և կեղծ, չեն համապատասխանում իրականությանը, դրանք ամբողջությամբ հանդիսացել են զրպարտություն»։

Գագիկ Մելքոնյանի և նմանատիպ մյուս զրպարտիչ հայտարարություններով փորձ է արվել ստվեր գցել իմ և ընկերներիս անձնվեր գործունեության ու բարի համբավի վրա, և չափազանց կարևոր է, որ այդ փաստն այլևս արձանագրված է նաև դատարանով։ 

ՀԳ. Դատարանը նաև վճռել է Գագիկ Մելքոնյանից հօգուտ ինձ բռնագանձել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար։ Հասկանալի է, որ մեր խնդիրը ճմարտությունն արձանագրելն էր, այլ ոչ թե ֆինանսական փոխհատուցումը։ Ուստի ստացված գումարը կհատկացվի բարեգործական նպատակների»։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան