Դավիթ Յուրչենկոն նոր ակումբ ունի
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կարիերան կշարունակի «Թելասիի» կազմում։ Այս մասին հայտնում է վրացական ակումբի մամուլի ծառայությունը։
«Փյունիկից» հեռանալուց հետո դարպասապահը հանդես էր գալիս ռուսական Մեդիալիգայում։
Յուրչենկոն 25 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին թիմը գլխավորել էր Վարդան Մինասյանը, որը լքել էր զբաղեցրած պաշտոնը մայիսին։

