«Դինամոն» Զախարյանի տրանսֆերն առաջարկել է «Ֆեներբահչեին». թուրքական ակումբը մերժել է
ՍպորտԹուրքական «Ֆեներբահչեի» ներկայացուցիչները, որոնք ժամանել էին Մոսկվա որպեսզի բանակցեն «Դինամոյի» լեհ կիսապաշտպան Սեբաստյան Շիմանսկիի տրանսֆերի համար, ռուսական ակումբը նրանց առաջարկել էր Արսեն Զախարյանի ծառայությունները, հայտնում է Fotospor-ը:
Սակայն, թուրքական ակումբը հրաժարվել է գնել Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: «Ֆեներբահչեն» որոշել է ձեռք բերել Շիմանսկիին, որի տրանսֆերի համար վճարել է 9,75 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Զախարյանը հրաժարվել էր տեղափոխվել Ստամբուլի «Գալաթասարայ»։

