Հոլանդական ակումբը հաստատել է Զախարյանի ծառայություններով հետաքրքրված լինելու տեղեկությունը
ՍպորտՀոլանդական «Ֆեյենորդի» մամուլի ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ ակումբը հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանով.
«Չորեքշաբթի օրը «Ֆեյենորդում» լուրեր եղան Արսեն Զախարյանի մասին։ Այո, մեր ակումբը հետևում է նրան, բայց բանակցություններ չի սկսել։ Այս պահին այլ նորություններ չունենք այս խաղացողի մասին»,- «Ֆեյենորդի» մամուլի ծառայությունն է մեջբերում Sport24-ը։

