Իտալիայի գավաթակիր «Ինտերի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից եւ նախամրցաշրջանային հավաք կանցկացնեն Ճապոնիայում, որտեղ կմասնակցեն երկու ընկերական խաղի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Միլանյան ակումբը հուլիսի 27-ին կմրցի Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ, իսկ օգոստոսի 1-ին կհանդիպի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին:
Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 19-ին, առաջին տուրում Իտալիայի սուպերգավաթակիրը կընդունի «Մոնցային»:

