Սերժ Սարգսյանին անհնար էր ստիպել դառնալ Նիկոլ, ինչի պատճառով էլ տեղի ունեցավ «հեղափոխությունը». Armenian info

Թեմա

ՔՊ-ական Պապոյան Գևորը երրորդ նախագահին մեղադրել է Ադրբեջանի հետ տարված բանակցությունների արդյունքում երկիրն անխուսափելի պատերազմի առաջ կանգնեցնելու համար: «Իրենց բանակցածն ա բերել էդ պատերազմին»,-հայտարարել է Գևորը՝ միաժամանակ շտապելով սեփական թիմի ուսերից թոթափել պատերազմի համար կրելիք պատասխանատվությունը. իրենք փորձել են բեկում մտցնել բանակցություններում, իսկ Նիկոլի՝ այլ կետից սկսելու մասին հայտարարությունները եղել են հուսահատ փորձ՝ կանխելու հողերի հանձնումը ոչ մի բանի դիմաց՝ըստ Գևորի:

Հարց՝ եթե 2018-ին տեղի ունեցած հեղաշրջման նպատակն Արցախը փրկելն էր Սերժ Սարգսյանի «վատ բանակցային ժառանգությունից», և եթե իսկապես Նիկոլի «հեղափոխությունը» բացառապես ներքին ռեսուրսների հաշվին իրականացված արկածախնդրություն էր, ապա ինչո՞ւ էր Իլհամը հայտարարում, որ իրենք լրջագույն ներդրում են ունեցել Հայաստանում տեղի ունեցածում: Ասում էր ու այդպես էլ Նիկոլի կողմից մի սուտ հաթաթայի էլ չէր արժանանում:

Իրականում տեղի է ունեցել հետևյալը՝ նախաստորագրված փաստաթուղթն Ադրբեջանի շահի տեսանկյունից կատաստրոֆիկ մի բան էր, ուստի կար խնդիր՝ անելու այնպես, որ այդ փաստաթուղթը «ջրվի», իսկ դրա միակ ուղին Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն ու դրա համար դավաճան գտնելն էր: Պայմանավորվելով շատ կոնկրետ ուժային կենտրոնների հետ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը Սերժ Սարգսյանի դեմ դավադրություն հյուսեց ու իշխանության բերեց «հայրենասեր» մեկին, որի քիմքին նախաստորագրված փաստաթուղթը հաճո չէր: Այդ «հայրենասերը» պետք է սադրեր պատերազմ, պատերազմով ամբողջը զիջեր ու ստորագրեր այնպիսի մի փաստաթուղթ, որը կլիներ ձեռնտու բոլորին՝ բացի հայ ժողովրդից: Սերժ Սարգսյանին անհնար էր ստիպել դառնալ Նիկոլ, այդ իսկ պատճառով էլ տեղի ունեցավ հեղաշրջումը, որի հետևանքները ազգովի քաղելու ենք դեռ երկար տարիներ:

Բա Արցախ փրկողը «Երկրի հակառակ կողմը» կգրե՞ր, Պապոյան Գևորը ծանո՞թ է իր պարագլխի թողած «գրական ժառանգությանը»…

Ինչ վերաբերում է պատերազմի անխուսափելիությանը, ապա դա կեղծիք է. միայն ռուսական կողմը առնվազը մի քանի անգամ իր արտգործնախարարի շուրթերով հայտարարել է, որ կար իրական հնարավորություն՝ պատերազմը կանխելու կամ այն ոչ նման արդյունքներով ավարտելու, սակայն հայկական կողմն այլ բան է նախընտրել: Ընդ որում՝ Լավրովը նման հայտարարություն արել է նաև անձամբ Միրզոյան Արոյի ներկայությամբ՝ չարժանանալով նրա կոմղից ոչ մի հակաճառությանը: Բա եթե Լավրովը լկտիաբար ստում էր, ինչո՞ւ «դուխով» Արոն նրան չպորտատեղադրեց՝ գոնե փկելու Նիկոլի բարի համբավը: Չարեց դա, քանի որ ինքն էլ լավ գիտեր, որ Լավրովը չի ստում,այլ ասում է ճշմարտությունը:

Պատերազմն անխպուսափելի չի եղել,և դրա մասին խոստովանել է հենց նույն Նիկոլը՝ ԱԺ ամբիոնից. «Youtube» նայեք:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին