Տեսնես հիմա ո՞ւմ գովքն է երգում Էրդողանը

Վերլուծություն

Վիլ­նյու­սում ա­վարտ­վող ՆԱ­ՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի ըն­թաց­քում Թուր­քի­ա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նից լսվեց հեր­թա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րը շատ վեր­լու­ծա­բան­նե­ր հա­մա­րում են Ռու­սաս­տա­նի հետ սուր հա­կա­մար­տու­թյուն: Շա­տերն էլ կար­ծում են, թե բան չկա, ըն­դա­մե­նը Էր­դո­ղա­նի հեր­թա­կան խաղն է` ՆԱ­ՏՕ-ից ինչ-որ բան ստա­նա­լու հա­մար:

Ի­ՐԱ­ԿԱ­ՆՈՒՄ Ի՞ՆՉ Ա­ՍԱՑ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԸ

Այս­պես, Թուր­քի­ա­յի նա­խա­գա­հը հույս հայտ­նեց, որ Ռու­սաս­տա­նը հա­վա­տա­րիմ կմնա իր խոստ­մա­նը եւ 2025թ.-ին կհե­ռա­նա Ղա­րա­բա­ղից: Ին­չո՞ւ 2025թ.-ին. լրա­նում է նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ նա­խա­տես­ված ժամ­կե­տը: Սա նշա­նա­կո՞ւմ է Ռու­սաս­տա­նի վրա ճնշում բա­նեց­նե­լու փորձ. շատ նման է, եւ բա­զում վեր­լու­ծա­բան­ներ են այն կար­ծի­քին, որ Թուր­քի­ան սա­հուն տե­ղա­շարժ է սկսել Ա­րեւ­մուտ­քի ուղ­ղու­թյամբ, ո­րը նկատ­վեց նա­եւ թուր­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո՝ կա­ռա­վա­րու­թյուն կազ­մե­լու փու­լում: Չնա­յած, երբ Էր­դո­ղա­նը իր նախ­կին կա­ռա­վա­րու­թյան Ա­րեւ­մուտ­քին դեմ գնա­ցող­նե­րին փո­խա­րի­նեց ա­րեւմ­տա­մետ­նե­րով, նախ­կին նա­խա­րար­նե­րին խա­ղից չհա­նեց՝ տե­ղա­վո­րե­լով խորհր­դա­րա­նում կամ այլ կա­ռույց­նե­րում: Իսկ սա հու­շում է, որ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում Էր­դո­ղա­նը պատ­րաստ կլի­նի ներ տե­ղա­շար­ժի՝ ա­րեւմ­տա­մետ­նե­րից ա­զատ­վե­լով:

Հա­յաս­տա­նյան վեր­լու­ծա­կան դաշ­տում եւս տե­սա­նե­լի է այն գնա­հա­տա­կա­նը, որ 2025թ.-ին ռու­սա­կան զոր­քե­րի հե­ռաց­ման մա­սին այս հայ­տա­րա­րու­թյամբ Էր­դո­ղանն էլ ա­վե­լի դեմ գնաց Մոսկ­վա­յին: Օ­րի­նակ, ի­րա­նա­գետ Վար­դան Ոս­կա­նյա­նի կար­ծի­քով, ե­թե այդ հայ­տա­րա­րու­թյու­նը «թարգ­մա­նենք» դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վից, ա­պա նշա­նա­կում է՝ «Հար­գե­լի՜ ՆԱ­ՏՕ, ես պատ­րաստ եմ մաս­նա­կից դառ­նա­լու Ռու­սաս­տա­նին Հա­րա­վա­յին Կով­կա­սից դուրս մղե­լու գոր­ծին»:

Իսկ մինչ այս կա՞ր այլ տե­սա­կետ, որ Էր­դո­ղա­նը միշտ է պատ­րաստ «մաս­նա­կից դառ­նա­լու Ռու­սաս­տա­նին Հա­րա­վա­յին Կով­կա­սից դուրս մղե­լու գոր­ծին»: 2020թ.-ն, դրա­նից ա­ռաջ, ներ­կա­յումս դա չէ՞ Էր­դո­ղա­նի ա­մե­նա­հիմ­նա­կան ե­րա­զան­քը: Ամ­բողջ հարց այն է, թե հա­նուն դրա մին­չեւ ո՞ւր կա­րող է հաս­նել նա:

Հենց այս պա­հին ԱՄՆ-ն չէ՞, որ հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան» գոր­ծըն­թա­ցի ան­վան տակ ա­մեն ջանք գոր­ծադ­րում է` ռուս­նե­րին Ղա­րա­բա­ղից դուրս մղե­լու հա­մար եւ մեծ ու­րա­խու­թյա­մբ կող­ջու­նի, ե­թե այդ պատր­վա­կով Թուր­քի­ան հա­մա­ձայն­վի Հա­րա­վա­յին Կով­կա­սում Ռու­սաս­տա­նի դեմ գնալ, ա­ռա­վել եւս, ե­թե երկ­րորդ ճա­կատ բա­ցի, Հա­յաս­տան-Արցա­խում պայ­թյուն առ­ա­ջաց­նի, տա­տան­վող Վրաս­տա­նին ներ­քա­շի հա­կա­ռու­սա­կան ճա­կա­տի մեջ: Ամ­բողջ հարցն այն է, որ գո­նե մինչ այս պա­հը Էր­դո­ղա­նը ոչ մի կերպ չի հա­մա­ձայն­վում գնալ ու­ժա­յին տար­բե­րա­կով ռուս­նե­րին դուրս մղե­լու ճա­նա­պար­հով: Հաս­կա­նա­լի է, ոչ թե «սի­րուն աչ­քե­րի» հա­մար, այլ կար­ծում է, որ դա ծայ­րա­հեղ  վտան­գա­վոր, մի­գու­ցե ինք­նա­ոչն­չաց­ման տա­նող քայլ կլի­նի:

Ու այս ի­րո­ղու­թյուն­նե­րը փոր­ձենք կա­պել Էր­դո­ղա­նի հի­շա­տակ­ած հայ­տա­րա­րու­թյան հետ: Երբ նա ըն­դա­մե­նը «հույս ու­նի», որ գո­նե 2025թ.-ին ռուս­նե­րը Ար­ցա­խից կհե­ռա­նան, ա­պա դա Մոսկ­վան, բնա­կա­նա­բար, կա­րող է ըն­կա­լել, որ­պես թշնա­մա­կան ցու­ցադ­րա­կան ժեստ, եւ նման ակ­նարկ­նե­րի պա­կաս ռու­սա­կան դաշ­տից չկա: Ա­վե­լին, ռուս­նե­րը հայտ­նե­ցին «հա­ցա­հա­տի­կա­յին գոր­ծար­քի» ար­գե­լա­փակ­ման մա­սին, հար­ված­ներ հասց­րին դրա «հա­ցա­հա­տի­կա­յին մի­ջանց­քի» ա­պա­հո­վու­թյան ե­րաշ­խիք հա­մար­վող Զմեյ­նի կղզու են­թա­կա­ռույց­նե­րին, որն ըն­կալ­վել է որ­պես ակ­նարկ, որ վերջ, այդ մի­ջանցքն այ­լեւս անվ­տանգ չէ:

Բայց մի­եւ­նույն ժա­մա­նակ, Էր­դո­ղա­նի նման հայ­տա­րա­րու­թյու­նը նա­եւ Վա­շինգ­տո­նի ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կե­տը չէ: Կրկնում ենք, հայ-ադրբե­ջա­նա­կան ներ­կա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» վա­շինգ­տո­նյան ծրագ­րե­րի հիմ­նա­կան ի­մաս­տը օր ա­ռաջ ռուս­նե­րին հե­ռաց­նելն է: Դրան ու­զում է­ին հաս­նել դեռ ան­ցած տա­րի, երբ Պրա­հա­յում Նի­կո­լին պար­տադ­րե­ցին խո­սել «Արցախն Ադր­բե­ջան է, եւ` վերջ» տրա­մա­բա­նու­թյամբ, եւ դրան զու­գա­հեռ Պետ­դե­պար­տա­մենտն ան­թա­քույց խո­սում էր մին­չեւ այդ տա­րե­վերջ գոր­ծըն­թացն ա­վար­տին հասց­նե­լու ծրագ­րե­րի մա­սին, ո­րի դեպ­քում այ­լեւս Ար­ցա­խում ռու­սա­կան ու­ժե­րի կա­րի­քը չէր լի­նի: Չստաց­վեց, ո­րո­շա­կի պա­ու­զա Վա­շինգ­տո­նի կող­մից, ու հի­մա նույն ըն­թացքն է: Բայ­րա­մո­վին եւ Միր­զո­յան Ա­րո­յին եր­կու ան­գամ շա­բա­թով ԱՄՆ-ում «փա­կե­լու» ողջ ի­մաս­տը հենց դա էր` վեր­ջաց­նել «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» տեքս­տը եւ տալ ստո­րագր­ման: Եվ Էր­դո­ղա­նը, ե­թե ու­զում էր 100 տո­կո­սով Վա­շինգ­տո­նի «աչքում հայտն­վել», կա­րող էր հենց այդ­պես իր մտքե­րը ձե­ւա­կեր­պել, որ երբ կնքվի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», դրա­նով «կլուծ­վի» նա­եւ ար­ցա­խյան խնդի­րը, ու այդ ժա­մա­նակ ի­մաս­տը կկորց­նի նա­եւ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյունն ու նման բո­լոր փաս­տաթղ­թե­րը, այդ­քա­նով նա­եւ Ար­ցա­խում ռու­սա­կան ու­ժե­րի գտնվե­լու հիմ­քե­րը: Բայց չէ, Էր­դո­ղա­նը խո­սեց կոնկ­րետ ժամ­կե­տից, դրա­նով նա­եւ առն­վազն չբա­ցա­ռե­լով, որ մին­չեւ 2025թ.-ը նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը կա­րող է ու­ժի մեջ մնալ, այ­սինքն, որ ա­մե­րի­կյան մո­դե­լի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» կա­րող է եւ մինչ այդ չստո­րագր­վել: Իսկ 2025թ.-ին՝ «ով սաղ, ով՝ մե­ռած»:

ՀՀ ԱԽՔ-Ի Ա­ՌԱՋ ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆՆ ՈՒ ԱՐ­ՑԱ­ԽԸ ՈՉՆ­ՉԱՑ­ՆԵ­ԼՈՒ ԾՐԱ­ԳԻ՞Ր ԵՆ ԴՐԵԼ

Դե հի­մա թող բո­լո­րը գլուխ կոտ­րեն՝ ո՞ւմ կող­մից խո­սեց Էր­դո­ղա­նը: Չնա­յած, հաս­տատ ինքն էլ դեռ չգի­տի. եր­կու տար­բե­րակ­ներն էլ կան, եւ պետք ե­ղած պա­հին որ կող­մից ա­վե­լի մեծ օ­գուտ ե­ղավ, այդ կողմն էլ կգնա: Ա­րեւմ­տյան բլո­կի հետ ՆԱ­ՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վում բա­նակ­ցեց, լսեց ա­ռա­ջարկ­նե­րը: Մինչ այդ, հայ­տա­րա­րել էր, որ պատ­րաստ­վում է նա­եւ Պու­տի­նի հետ բա­նակ­ցել. նրան էլ կլսի ու ո­րո­շում կկա­յաց­նի:

Այս ա­մե­նով հան­դերձ, կրկնենք, Էր­դո­ղա­նը միշտ է պատ­րաստ մաս­նա­կից դառ­նա­լու Ռու­սաս­տա­նին Հա­րա­վա­յին Կով­կա­սից դուրս մղե­լու գոր­ծին, ու այն պա­հին, երբ վստահ լի­նի, որ «ատա­մը կտրում է», չի հայ­տա­րա­րի, այլ մի­ան­գա­մից կգոր­ծի: Մի­ա­ժա­մա­նակ, նա, ի­հար­կե, քաջ գի­տակ­ցում է, որ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի վրա Վա­շինգ­տո­նի ա­մե­նա­կոշտ ճնշու­մը շա­րու­նակ­վում է, հա­յաս­տա­նյան բա­զում պաշ­տո­նյա­ներ սո­վո­րա­կան «5-րդ շա­րա­սյան», այն է` «շպի­ոն­նե­րի» կար­գա­վի­ճա­կում են: Իսկ դա նշա­նա­կում է, որ ե­թե Մոսկ­վան եւ Թեհ­րանն այս բարդ խա­ղում թե­կուզ մի պահ ար­դեն սո­վո­րա­կան դար­ձած սխալ­նե­րից անց­նեն էլ ա­վե­լի կո­պիտ­նե­րի, ին­չի մա­սին, ի դեպ, նա­խօ­րե­ին խո­սեց նա­եւ Ի­րա­նի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Ա­լի Վե­լա­յա­թին, ա­պա ներ­հա­յաս­տա­նյան մեծ ու մանր բա­զում դա­վա­ճա­նիկ­նե­րի ձեռ­քով Վա­շինգ­տոնն ա­մեն սցե­նար էլ կա­րող է ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել: Այ­սինքն, Ան­կա­րան պետք է «միշտ պատ­րաստ» ռե­ժի­մում մնա, որ հա­մար պա­հին կա­րո­ղա­նա ա­ռա­վե­լա­գույնս ա­ռի­թից օգտ­նել:

Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, ՀՀ ԱԽՔ-ին, ում անգ­լո­սաք­սո­նիզ­մը կար­ծես թե տես­նում է Նի­կո­լին լու­ծում­ներ պար­տադ­րե­լու հար­ցում «վե­րա­կա­ցու», այս վեր­ջին ա­մե­րի­կյան այ­ցի շրջա­նակ­նե­րում կա­րող է Էր­դո­ղա­նին այդ­քան ցան­կա­լի լու­ծում­նե­րի ուղ­ղու­թյամբ կոնկ­րետ քայ­լեր ա­նել: Ա­մեն դեպ­քում, ըստ հա­մա­ցան­ցում շրջա­նառ­վող քննար­կում­նե­րի, ԱՄՆ մեկ­նած ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նին, Ջեյք Սա­լի­վա­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» շրջա­նակ­նե­րում Վա­շինգ­տո­նից եւ Բաք­վից 7 պա­հանջ-ցու­ցում է ներ­կա­յաց­վել.

«1. Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը պետք է ստո­րագր­վի մին­չեւ տա­րե­վերջ եւ մի­այն Վա­շինգ­տո­նում:

2. Հա­յաս­տա­նը պար­տա­վոր­վում է իր հա­րա­վա­յին շրջան­նե­րում ըն­դու­նել 65000 ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րի:

3. Սյու­նի­քում պետք է բաց­վի Բաք­վից կա­ռույց, ո­րը կլու­ծի ադր­բե­ջան­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան խնդիր­նե­րը Հա­յաս­տա­նում:

4. Հա­յաս­տա­նը պար­տա­վոր­վում է մին­չեւ 2026 թվա­կա­նը դուրս բե­րել ռու­սա­կան բա­զան եւ այն փո­խա­րի­նել ՆԱ­ՏՕ-ի ու­սում­նա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րով՝ Ա­րե­ւե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան ծրագ­րով:

5. Անկ­լավ­նե­րի հար­ցում Հա­յաս­տա­նը պար­տա­վոր­վում է Ադր­բե­ջա­նին տալ այն անկ­լավ­նե­րը, ո­րոնք ֆիքս­ված են ԽՍՀՄ քար­տեզ­նե­րով: Ընդ ո­րում, Ադր­բե­ջա­նում գտնվող հա­յաս­տա­նյան անկ­լավ­նե­րի մա­սին խոսք ան­գամ չկա:

6. Զան­գե­զու­րի մի­ջանց­քի բա­ցում մի­ջազ­գա­յին մաք­սա­յին կազ­մա­կեր­պու­թյան մաս­նակ­ցու­թյամբ, այն է` ա­ռանց ռուս­նե­րի մաս­նակ­ցու­թյան:

7. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից լի­ո­վին հրա­ժար­վել»:

Ի դեպ, այս ա­մե­նը հա­մա­պա­տաս­խա­նում է այն փաս­տաթղ­թին, ո­րը Գրի­գո­րյանն ան­ցած տար­վա սեպ­տեմ­բե­րին է ստո­րագ­րել ԱՄՆ-ում: Ու ե­թե պարզ­վի, որ նշվածն ի­րա­կա­նու­թյուն է, ա­պա դա նշա­նա­կում է ոչ մի­այն Ար­ցա­խի հանձ­նում, այլ նա­եւ Հա­յաս­տա­նի ան­վե­րա­պահ կա­պի­տուլյա­ցի­ա` մոտ ա­պա­գա­յում քար­տեզ­նե­րից ջնջվե­լու մի­ան­գա­մայն ռե­ալ հե­ռան­կա­րով:

Այս ա­մե­նը կդրվի՞ Նի­կո­լի ա­ռաջ՝ վա­ղը ծրագր­ված Շառլ Մի­շե­լի եւ Ա­լի­ե­ւի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, ե­թե ա­յո, նա կհա­մա­ձայն­վի՞ այն ստո­րագ­րել: Ստաց­վում է այս­պես. ե­թե ստո­րագ­րի, ա­պա կնշա­նա­կի, որ ինչ­պես Պրա­հա­յի հան­դիպ­ման դեպ­քում, այս ան­գամ էլ Նի­կոլն իր վրա է վերց­նե­լու ողջ կեղ­տը, այ­սինքն՝ ար­դեն ոչ թե պար­զա­պես Ար­ցա­խի, այլ Հա­յաս­տա­նի փաս­տա­ցի ամ­բող­ջա­կան կա­պի­տու­լյա­ցի­ան, ո­րը, մի­գու­ցե նա­եւ Նի­կո­լին շրջան­ցե­լով, Սպի­տակ տու­նը, ի դեմս Սա­լի­վա­նի, ա­ռա­ջադ­րել է MI-6-ի եւ ԿՀՎ-ի սի­րե­լի այ­ցե­լու ՀՀ ԱԽՔ-ին: Կշա­րու­նա­կի խու­սա­փել, մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ գլխին կկա­խեն նրան Գրի­գո­րյա­նով փո­խա­րի­նե­լու տար­բե­րա­կը: Հնա­րա­վոր է, որ Նի­կո­լը մտա­ծում է, որ կկա­րո­ղա­նա ներ­քին ու­ժա­յին սխե­մա­նե­րով դա կան­խել, եւ որ հա­յաս­տ­նյան ներ­քին ու­ժա­յին­նե­րի մեջ ներ­կա­յումս քիչ տե­սա­նե­լի, բայց հա­մառ բա­խում­նե­րի տար­րեր են նկատ­վում, դա էլ կա: Սա­կայն կկա­րո­ղա­նա՞ դի­մա­նալ, ե­թե սրան գու­մար­վեն կոմպ­րո­մատ­ները եւ ար­տա­քին ճնշում­նե­րը, մեծ հարց է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում