«ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՄ ԿՏՐՎԵՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻՑ ՈՒ ԶԲԱՂՎԵՆ ՍՊՈՐՏՈՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏՉՅԱՆ

Սպորտ

Վերջերս Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ, ծնունդով Շիրակի մարզի Ազատան գյուղից ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏՉՅԱՆԸ, 86 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն ։Ափսոս, եզրափակչում հայ ըմբիշը 1-12 հաշվով պարտություն է կրել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռախիմ Մագամադովից ։

Եվ ահա, Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց հանդիպել ու բացառիկ զրույց ունենալ արծաթե մեդալը նվաճած, Եվրոպայի երիտասարդների նորընծա փոխչեմպիոն, Երիտասարդների Աշխարհի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ ։Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

«Հանդես եկա 86 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտում 11-4 հաշվով հաղթեցի ազգությամբ հունգարացի մրցակցիս Պետեր Զիվնովսկիին, իսկ քառորդ եզրափակչում 3-3 հաշվով պարտության եմ մատնել Ադրբեջանի ներկայացուցիչ Թիմուր Գուլմագոմեդովին, դուրս գալով եզրափակիչ։ Այստեղ էլ հաղթեցի ուկրաինացի հակառակորդիս Իվան Չորնոհուզին 17-6 հաշվով։ Շատ մոտ էի ոսկե մեդալին, եթե եզրափակչում չպարտվեի Ֆրանսիայի ներկայացուցչին։ - Մուշեղ, իսկ ինչը խանգարեց? - Մրցակիցս բավականին ուժեղ, փորձառու մարզիկ էր, ավելի շատ պիտի պատրաստված լինեի, դրա համար էլ երևի չստացվեց նվաճել ոսկե մեդալը։ Սակայն ես չեմ հուսահատվում, ջանք ու եռանդ չեմ խնայի, որպեսզի հաջորդ անգամ ավելի լավ կարողանամ հանդես գալ ու նվաճել ոսկե մեդալը։

- Մուշեղ, 19 տարեկան ես, ինչ երազանքներ ունես։

- Երազանքս է նվաճել Օլիմպիական ոսկե մեդալը։

- Հետաքրքիր է, երբ սկսեցիր զբաղվել սպորտով։

- 7 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով, ըմբշամարտով, ինձ շատ հոգեհարազատ մարզաձև դարձավ, ու շատ սիրեցի այս մարզաձևը։ Անձնական մարզիչս Կարապետ Ենգոյանն է։ Իսկ Ձեր Ազատան գյուղի «Սևան» մարզադպրոցն ինչ վիճակում է։

- Խնդիրներ կան թե մարզական գույքի, թե շենքային պայմանների։

- Մուշեղ, իսկ ինչ խորհուրդ ունես պատանիներին։

- Խորհուրդ կտամ, կտրվեն համակարգչային այդ վնասակար խաղերից ու զբաղվեն սպորտով, լինեն ֆիզիկապես կոփված, ուժեղ, տոկուն, առողջ։ Մուշեղի անձնական մարզիչ ԿԱՐԱՊԵՏ ԵՆԳՈՅԱՆՆ էլ նշեց. «Մուշեղը իմ լավագույն սաներից է։ Արդեն 10 տարի է, ինչ ես նրա անձնական մարզիչն եմ։ Անկեղծ ասած, ես նրանից ոսկե մեդալի ակնկալիք ունեի, ափսոս, այդպես ստացվեց։ Սակայն, պետք է առաջ գնալ ու տքնաջան պարապել, որպեսզի հաջորդ առաջնությանը ավելի լավ լինի։ Մուշեղը ծառայության մեջ է, նա մարզական վաշտում է ծառայում, սակայն մրցաշարերի միշտ մասնակցում է։ Հաջորդը Աշխարհի առաջնությունն է լինելու։ Նա նաև Երիտասարդների Աշխարհի առաջնության փոխչեմպիոն է»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում