«Հրապարակ». Հակառուսականությունը հասավ Արցախ

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Արցախի որոշ շրջանակներ մտահոգված են, որ ներքաղաքական վտանգավոր զարգացումներ են ընթանում, որոնք կարող են ճակատագրական լինել Արցախի համար։ Երեկ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ Արցախում բազմահազարանոց հանրահավաք-երթ տեղի ունեցավ՝ ընդդեմ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների։ Հավաքի գլխավոր պահանջն Արցախի ապաշրջափակումն էր, իսկ հասցեատերը՝ ռուս խաղաղապահները։ Հանրահավաքի մասնակիցները գուցե ստեղծված վիճակից օբյեկտիվորեն դժգոհ եւ որեւէ քաղաքական հոսանքի չհարող արցախցիներն էին, սակայն նախաձեռնողներն Արցախի հակառուսական տրամադրված շրջանակն է։ Ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանության կողմից կառավարվող քաղաքական եւ ՀԿ-ների խումբը։ Պատահական չէ, որ ելույթների շեշտադրումները չէին տարբերվում Փաշինյանի եւ ՔՊ-ականների ելույթներից, որոնք այս իրավիճակի միակ պատասխանատուն համարում են ռուսներին։

Մենք դեռեւս անցած շաբաթ գրել էինք, որ ակտիվիստներ Տիգրան Պետրոսյանը, Արթուր Օսիպյանը, խաղաղապահների ղեկավարի հետ հանդիպումից դժգոհ, պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել։ Օրեր անց նրանք պետնախարարի հետ էին հանդիպել, ով հորդորել էր 2 օր սպասել։ Իսկ երեկ՝ բոլորը միասին, այդ թվում՝ Արցախի նախագահը, հանրահավաք արեցին։ Հիշեցնենք նաեւ, որ Լենցովը նշված հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախի ճանապարհը, ըստ էության, Փաշինյանն է փակել իր հակաարցախյան հայտարարություններով եւ Ալիեւի հետ պայմանավորվածություններով։

Հանրահավաքին Արցախի ԱԺ ընդդիմությունը չի մասնակցել։ Արցախի մեր աղբյուրները կասկած չունեն, որ այս հակառուսականության ֆոնին էլ ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը, ով խաղաղապահների հետ ջերմ հարաբերություններ ունի եւ կարող էր կոնտրքայլեր նախաձեռնել։ Նրա դեմ հարուցված քրգործի հիմքում 74 միլիոն վարկի աննպատակային օգտագործումն է»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի