Իվուն` Կազանի «Ռուբինի» ֆուտբոլիստ
ՍպորտFastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող «Ուրարտուն» և կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, և ֆուտբոլիստը տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Կազանի «Ռուբինի», հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Transfermarkt-ի համաձայն՝ գործարքն արժեցել է 600 հազար եվրո, Իվուն ու «Ռուբինը» կնքել են 3 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2026 թվականի հունիսի 30-ին:
«Շնորհակալություն ենք հայտնում Իվուին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- գրել է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

