Արցախ մենք քո հետ ենք. Կամո Ունանյանը հաղթանակը նվիրեց շրջափակման մեջ գտնվող արցախցիներին

Սպորտ

Ղրղզստանի Կարա-բալտա քաղաքում հուլիսի 15-ին տեղի ունեցավ EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ նախատեսված էր, որ հայ մարզիկ Կամո Ունանյանը պետք է մենամարտեր բրազիլացի անվանի մարզիկ Ռոդրիգես Ռոնդինելլիի հետ։ Թեպետ, Կամո շատ էր սպասում Ռոնդինելլիի հետ մենամարտին, սակայն, մարտից մեկ օր առաջ բրազիլացի մարզիկը անհայտ պատճառներով հրաժարվեց մենամարտել Կամո Ունանյանի հետ։ Վերջին պահին կազմակերպիչները Ունանյանի համար գտան նոր հակառակորդ։

Այսպիսով, EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարում Կամո Ունանյանը մրցեց Ղրղզստանի MMA-ի չեմպիոն 19-ամյա Տեմիրլան Էմիրլանովի հետ։ Մենամարտը տևեց ընդամենը 40 վայրկյան, քանի որ Ունանյանը նոկաուտի ենթարկեց Էմիրլանովին:

«Քանի որ հակառակորդը երիտասարդ էր, հենց սկզբից հասկացա, որ հոգեպես պատրաստ չէ մարտին և հենց առաջին րոպեներից սկսեցի ակտիվ լինել։ Պատկերացրեք, ընդամենը 40 վայրկյան պահանջվեց, որպեսզի նոկաուտի ենթարկեմ նրան»,- մեզ հետ զրույցում ասաց Կամո Ունանյանը՝ շեշտելով, որ այս մարտից որևէ վնասվածք չունի։

Ի դեպ, հենց մարտից հետո՝ Կամոն հայտարարեց, որ իր այս հաղթանակը նվիրում է արդեն 200 օրից ավելի Արցախում Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

Հիշեցնենք, որ MMA մարձաձևում սա Կամո Ունանյանի 3-րդ հաղթանակն է։ Նա MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 3 հաղթանակ ու ոչ մի պարտություն։ MMA-ում նրա դեբյուտային մենամարտը տեղի ունեցավ այս տարվա մարտի 26-ին՝ Հայաստանում, որի ժամանակ Ունանյանը մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ և առաջին ռաունդում ջախջախիչ հաղթանակ տարավ։ Իսկ ապրիլի 30-ին մենամարտեց ռուս մարզիկ Սեմյոն Չինովի հետ և ընդամենը 20 վայրկյան պահանջվեց, որպեսզի Ունանյանը նոկաուտի ենթարկի մրցակցին։

Կամո Ունանյանի հաջորդ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ Երևանում, «Mix fight» միջազգային մրցաշարում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում