«Հրապարակ». Հայտնի է ՔՊ ավագանու ցուցակի առաջին հնգյակը

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Մեզ հասած լուրերով, ՔՊ-ում արդեն սկսել են Երեւանի ավագանու ընտրացուցակը կազմելու գործընթացը։ Անցած օրերին քննարկել եւ, կարելի է ասել, որոշում են կայացրել առաջին հնգյակի մասով։ Այսպիսով, ըստ տեղեկությունների՝ Ավինյանից հետո ցուցակում երկրորդ համարը կլինի Արմեն Փամբուխչյանի անունը, որն արդեն հայտնի է, որ Երեւանի ընտրություններին ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը: Երրորդ համարը, որքան էլ տարակուսելի է, գործող ավագանու ամենասկանդալային կանանցից մեկն է՝ «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանը:

Ի դեպ, հիշեցնենք․ օրենքի պահանջով՝ ցուցակի մեկ երրորդը կանայք են լինելու` երրորդ համարից սկսած։ ՔՊ-ում սկզբում դեմ են եղել Վարդանյանի` առաջին կինը լինելու հանգամանքին, քանի որ նա հայտնի է սոցցանցային գերակտիվությամբ եւ աղմկահարույց հայտարարություններով ու միանշանակ չի ընկալվում։ Սակայն, մյուս կողմից, այլ հարմար տարբերակ չեն գտել։ Նուարդ Վարդանյանի հայրը, հիշեցնենք, նախկինների ամենահայտնի ներկայացուցիչներից է` 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1993-ին եղել է ՀՀ պետնախարար, 1995-1998թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000 թթ․՝ բնապահպանության նախարար: Չորրորդը ՔՊ-ի ցուցակում լինելու է դե ֆակտո քաղաքապետ` քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար եւ առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, հինգերորդը՝ Արմեն Գալջյանը, ով ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է։ Իսկ ցուցակն ամբողջությամբ կկազմվի առաջիկայում, երբ մայրաքաղաքի տարածքային կառույցները ցանկերը ներկայացնեն վարչություն»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի