Բրյուսելում Հայաստանի իշխանությունը գնում է ավելի չարորակ կապիտուլացիայի. Շաքարյանց

Ներքաղաքական

Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

— Ի՞նչ կասեք Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպման արդյունքների մասին, արդյո՞ք չի ստացվում, որ ոչ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր կապիտուլիացիա, այլ այն, ինչը տեղի է ունենում Բրյուսելում:

— Նախ նշեմ, որ ոչ մի անսպասելի բան չի կատարվել, բոլորս գիտակցում էինք, որ, այսպես կոչված, Հայաստանի իշխանությունը գնում է այնտեղ ավելի չարորակ կապիտուլյացիայի: Նոյմբերի 9-ի հայտարարությունը բարորակ կարելի է բնութագրել, որովհետեւ այնտեղ գոնե կարմիր գծով նշված է, որ Արցախի խնդիրը գոյություն ունի եւ լուծված չէ ու հետաձգվում է: Տվյալ դեպքում Հայաստանի հարցն էլ է լուծված, ամեն ինչ հիմա թվարկել չի լինի, բայց Արցախը հանձվել է դեռեւս Պրահայից. հիշեք պրահայան հանդիպումները: Տեխնիկական պահերն են հիմա դզում-փչում, որ վաղը չէ մյուս օրը ներկայացնեն, թե տեսեք` ինչ ենք արել, բայց ինչ եղել է, իրենց արածն է: Սա հայ պետականության վրա խաչ քաշել է նշանակում, որը ո՛չ ավել, ո՛չ պակաս բրյուսելյան բանակցությունների արդյունքն է: Հայ պետականությունը Բրյուսելում մեռել է, այսինքն՝ մեռցրին, հայ պետականությունը կարող էր հիմնվել միմիայն քիչ թե շատ բարենպաստ տրամադրված պետական միավորումների աջակցության հիման վրա: Բրյուսելը հակահայկական կառույց է` կարող եք ԵՄ ասեք, կարող եք ԵԽ ասեք: Մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել, որ դա հայոց պետականության վրա խաչ քաշել է նշանակում, որը ձեռնարկում է ժողովրդավարական Եվրոպան ու անբարոյականի վիժվածքները Երեւանում: Սա է իմ գնահատականը: Այո՛, Երեւանի անբարոյական վիժվածքների ջանքերով սատկացնում են մեր ապագան եւ մեր ապագա սերունդներին բուն Հայաստանում: Արցախը նրանք արդեն սպանել են: Թող չասեն ապագա կա, չկա՛, այսուհետ չկա՛:

— ՌԴ-ն առաջարկում էր տարբերակ, թե ինչպե՞ս անել, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, սակայն Հայաստանը գնաց պրահայան տարբերակով, ինչու՞, այսքանից հետո էլ քանի՞ կոպեկի արժեք ունեն Հայաստանից հնչող տարբեր հայտարարությունները:

— ՌԴ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը շատ լրջորեն, ուշադիր ուսումնասիրեք, այնտեղ ամեն ինչ ասված է: Այնտեղ ասում են՝ դուք եք սպանում հայերին ու մի՛ բարդեք ձեր մեղքերը ուրիշների վրա: Բայց,այնուամենայնիվ, առաջարկում ենք Հայաստանի իշխանավորներին վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի կատարմանը: Կարմիր գիծ է, դե որ դու որոշել ես, որ Արցախը ու արցախահայերը պետք չեն, մենք համաձայն ենք, մենք քո ինքնիշխան որոշումը հարգում ենք, այս խոսքերը ես չեմ հորինել, այն այդ հայտարարության մեջ էր գրված: Պասիվ դիրքորոշում ունենալով` երեք տարի անընդմեջ Ռուսաստանը ասում է ուղղակի, դե որ այդպես է, արի Ռուսաստանում ստորագրի նույն կեղտը, որ ստորագրում ես բրյուսելներում, սա է ՌԴ ղեկավարության այսօրվա դիրքորոշումը: ԱԳՆ հայտարարությամբ իրենք ամրագրում են, որ` այո՛, դու քո կամքով դատապարտել ես խեղճ հայերին սաստկալի ճակատագրի, արի դա ստորագրի Մոսկվայում, սա է իրենց ասածը:

— ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ փոխվել են հիմնարար պայմանները, ինչպես նաեւ խաղաղապահ զորակազմի վիճակը: Սա նշանակո՞ւմ է, որ խաղաղապահները կարող են դուրս գալ Արցախից:

— Այստեղ ակնարկ է պարունակում, որ հիմնարար պայմանները փոխվել են, եթե դու դատապարտել ես քո արցախահայերին մահվան, մենք ի՞նչ կապ ունենք: Օրինակ, 2000-ականների սկզբում իրենք իրենց խաղաղապահներին Կոսովոյից հանել են` իմանալով, որ արեւմտամետ Սերբիայի ղեկավարությունը ամեն ինչ հանձնել է, ոչ մի հույս չպետք է կապել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ մանավանդ Արեւմուտքի հետ:

— Փաստացի Ռուսաստանը ասում է, որ դուք, այսինքն` Հայաստանը, ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, այստեղ կա՞ կշտամբանք ժողովրդի կամ ընդդիմության հանդեպ, ովքեր լուռ համաձայնեցին Փաշինյանի հակահայկական օրակարգին:

— Ո՛չ մի խոսքում, ո՛չ մի նախադասության մեջ կետ կամ կիսակետ չկա, պետք է սթափ աչքերով ու ուղեղով մտածել: Այստեղ չփորձենք արդարացնել ո՛չ Ռուսաստանին, ոչ որեւէ մեկին, այստեղ արդարացումներ չունի ամբողջ աշխարհը, այստեղ չկան արդարացումներ: Այստեղ հետեւյալն է՝ դե դու օրինական ընտրված ես, ես էլ քո որոշումները հարգող եմ... Երկու անչափահաս երեխա է զոհվել Ստեփանակերտում, ժողովուրդ ջան, սթափ նայե՛ք իրականությանը, իրականությունը շատ վիթխարի ու անմխիթար է:

— Իրականում պե՞տք է Հայաստանը այս կամ այն երկրներից կամ միջազգային կառույցներից ինչ-որ բան պահանջի` այն դեպքում, երբ հենց ՀՀ իշխանությունն է Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս:

— Դրա համար ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, էլ երրորդ կողմերի վրա չբարդես, ոչ ոք ոչ մի բան պարտավոր չէ, դու՛ ես սպանում: Վիրավորված տեսքով, տոնով խոսելը անտեղի է, դու ինքդ ես մարդկանց սպանում: Վերջ, ի՞նչ պետք է պահանջես:

— Ի վերջո, ի՞նչ է լինելու…

— Ամենավատը, ամենաողբերգալին: Այս երկու երեխաների զոհվելը դեռ սկիզբն է: Սկզբում կլինեն դիակներ, մարդիկ սովից կամ էլ բուժում չստանալով` կմեռնեն, կմեռնեն ու կմեռնեն, այնտեղ ապրելու տարբերակ չի լինելու:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում