Այս ամենը շատ շուտով կփլվի, քարը քարին չի մնա ու Արմենն էլ կլինի ազատության մեջ. Գարեգին Բարխուդարյան

Թավշյա տեռոր
"Քաղաքականություն" բառը ինքնին ունի մեծ նշանակություն երկրի կառավարման ու պետության կայացման գործում, եթե քաղաքականությամբ զբաղվում են իրապես հայրենասեր ու բանիմաց մարդիկ, այ իսկ, երբ դրանով զբաղվում են նիկոլներն ու նիկոլանման կամակատարները, այդ ժամանակ պետությունը վերածվում է պատժիչ մեքենայի ու սկսում հակապետական, հակամարդկային ինքնիրավչությունը։
Նիկոլի Հայաստանում այսօր միակ ԱՆՆԱԽԱԴԵՊ թռիչքային աճն ապահովվում են վահեղազարյանական պարեկները, արգիշտքյարամայանական քննիչները, կարենանդրեասյանական դատավորները։ Սրանք դարձել են ԲՈՒԹ գործիք նիկոլի ձեռքին, եւ հետեւողականորեն քանդում ու քանդում են պետություն կոչված այս միավորի հիմքերը։ Արմեն Աշոտյանի գործը հենց այդ նույն "ծրագրի" մի շատ կարեւոր ու բաղկացուցիչ մասն է, երբ ուղիղ 6 տարի փնտրում, քչփորում ես, որ գտնես մի փոքրիկ "վրիպում", որ դրանով գործ կարես մարդու վրա` չես գտնում, ստիպված, "հուսահատ" որոշում ես կայացնում գնալ ակնհայտ ապօրինի ձերբակալության, այնուհետև կալանքի միայն նրա համար, ինչ է թե գոհացնես մի խելապակաս հայրենադավի անձնական ամբիցիաները։ Այսքանն ինչու եմ նախաբանում գրում, որ հասկանալի լինի, թե ինչու ենք շուրջ 40 օր գոռում-գոչում, որ Աշոտյանը այս երկրում ԴԱՍԱԿԱՆ, (էդմոնի ասած կլասիկ) քաղաքական հայացքների համար բռնի կերպով ձերբակալված եւ ապօրինի կալանքի տակ պահվող քաղաքական գործիչ է` ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ։
Վստահ եմ, որ այս ամենը շատ շուտով կփլվի, քարը քարին չի մնա ու Արմենն էլ կլինի ազատության մեջ, բայց դրանից այս լկտի, պետականաքանդ ծրագիրը կանգ չի առնի, կգտնի ուրիշ Արմենների ու նորից նույն խայտառակ գործելաոճը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս երկրին ՑԱՎ բերած ու աղետի մեջով տանող ԱՂԵՏԱԲԵՐԸ դեռ կոչվում է պարոն "վարչապետ"։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում