Էդ գույքը ո՛չ մերն ա, ո՛չ իրենցն ա, մի հատ մաքրեն էդ դաշտը». վարչապետ

Արխիվ 16-20

Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Աշոտ Մարկոսյանը գործադիրին ներկայացրեց գույք ամրացնելու մասին որոշման նախագիծը:

Ըստ այդմ՝ Արմավիրի մարզ, Երասխահուն համայնք, Մեծ Ակադեմիյան թաղամաս հասցեում գտնվող 2066.6 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը՝ նվիրաբերության կարգով կտրամադրի այնտեղ բնակվող ընտանիքներին:

Հարցի առնչությամբ առարկություն ներկայացրեց Տարածքային կառավարման նախարարը: Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ ստուգել են և պարզել, որ բնակարանները հանձնվում են 18 տարին չլրացած քաղաքացիների:

«Ո՞նց թե 18 տարին չլրացած»,- զարմացավ վարչապետը:

Աշոտ Մարկոսյանը պարզաբանեց, որ բնակարանները հանձնվում են ոչ թե 18 տարեկան քաղացիներին, այլ այդ բնակարաններում ապրում են նաև անչափահաս երեխաներ:

Հարցին միջամտեց Պնախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ ՊՆ-ի ծառայողական ֆոնդի հաշվեկշռում 1200 բնակարան կա, և կան դեպքեր, երբ նա, ում հատկացվել է բնակարանն, արդեն մահացել է:

«1200 ընտանիք օդից կախված են»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ խնդրի լուծման առնչությամբ պատրաստվում են նախագիծ ներկայացնել:

Թեման շարունակեց վարչապետը: Նա հայտարարեց, որ պետք է տարածքները լեգալիզացնել և նոր էջ բացել. «Էդ գույքը ո՛չ մերն ա, ո՛չ իրենցն ա, մի հատ մաքրեն էդ դաշտը, մի հատ մաքրենք էդ ամեն ինչը, պրծնենք գնա»,- ասաց Կարապետյանը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում