Ֆաբրիցիո Ռոմանո. «Այաքսը» պաշտոնական առաջարկ է կատարել Սպերցյանի տրանսֆերի համար
ՍպորտՀայտնի րագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերի իր էջերում վերջին տեղեկություններն է հաղորդել Էդուարդ Սպերցյանի Ամստերդամի «Այաքս» հնարավոր տրանսֆերի վերաբերյալ.
«Ինձ հայտնի է դարձել, որ «Այաքսը» 8.5 միլիոն եվրո է առաջարկել հայ թոփ տաղանդ Էդուարդ Սպերցյանի տեղափոխության դիմաց: Եվս 2 միլիոն եվրո կտրամադրվի հավելավճարների տեսքով, իսկ տրանսֆերի վերավաճառքից՝ 10 տոկոս եկամուտ:
«Կրասնոդարը» դեռ չի պատասխանել այս առաջարկին, սակայն բանակցություններ են ընթանում»:


