«Կրասնոդարը» մերժել է «Այաքսի» առաջարկը. Սպերցյանն ավելին արժե
ՍպորտՌուսական «Կրասնոդարը» հրաժարվել է 8.5 միլիոն եվրոյի դիմաց թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը վաճառել Ամստերդամի «Այաքսին», հաղորդում է «Спорт - Экспресс»-ը:
Ավելի վաղ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ հոլանդական ակումբը պաշտոնապես դիմել է ռուսական ակումբին` Սպերցյանի տրանսֆերի համար։
Սակայն, ռուսական ակկումբն ավելի բարձր է գնահատում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը եւ վերոհիշյալ առաջարկը համարել է անբավարար։

