Այսօր օպերային թատրոնին վերաբերում են տոմսերի վաճառքով. ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ, բաս ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Թումանյան, ի՞նչ կարծիք ունեք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվող մրցույթի վերաբերյալ:

— Լավ է, որ դուք արդեն դիմում եք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մրցույթի մասին: Առաջինը պետք է ուշադրություն դարձնել, թե որքան ժամանակ է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը փոխել են և դրել են` Ազգային օպերային և բալետի թատրոն: Դա արդեն խոսում է այն մասին, որ փորձում են նորարարություն անել, բայց իրականում` ոչ մի նորարարություն դեռ չկա: Մրցույթն, իհարկե, շատ ուշացավ, բայց բարեբախտաբար մեր այն պայքարի արդյունքում ՀՀ օրենքը կհաստատի իր կարևորությունը: Հուսանք՝ այս անգամ կընտրվի փորձառու իրավագետ, կառավարիչ և տնտեսագետ: Ոչ միայն արվեստում, այլ նաև կյանքում ամենակարևորը ճիշտ գնահատականն է: Եվ ճիշտ գնահատականով պետք է լինի և՛ մշակույթը, և՛ մարդկային հարաբերությունները:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անլուծելի խնդիրները որո՞նք են:

— Անլուծելի հարց չկա, այլ կան դժվար լուծվող խնդիրներ:

Բայց չէ՞ որ եթե տարիների ընթացքում խնդիրը լուծում չի ստանում, այն արդեն դառնում է անլուծելի:

— Օպերային թատրոնում ձևավորվել է մի այնպիսի ճահճացած վիճակ, որ ինքներս մեզ խաբելով, պահում ենք այդ թատրոնը` ներկայացումները գովազդում` գումարներ չխնայելով: Թատրոնը չի գովազդում իր ներուժը` ովքեր են օրվա բեմի հերոսները, ինչ նոր կատարողներ կան և այլն: Միակ բանը, որ կարող եմ ասել, դա մեր թատրոնի իրական տաղանդներն են:

Ի՞նչ կասեք բեմադրությունների որակի մասին:

— Տասնյակ տարիներ նույն բեմադրություններն են: Բեմադրություններ կան, որոնք անգամ ժամանակին վատ են ընթերցված և, իհարկե, հոգնեցրել են իրենց տեսակով: Այդ տարիներին բեմադրված որոշ ներկայացումներ երկար կյանք չունեցան: Այսինքն` անարդյունք վատնեցին ամենաթանկը` ժամանակը, և բեմադրություններ են բեմադրել, որոնք էլի մնայուն չեն: Շատ կարճ ժամանակ հետո հանում են: Այսինքն` վատնվում են գումարներ անորակ ներկայացումների համար: Շատ կարևոր են թատրոն-պետություն հարաբերությունները: Թատրոնը կապ ունի՞ պետության հետ, թե` ոչ: Ազգային ոչ մի օպերա չբեմադրվեց, չվերանայվեց, չվերընթերցվեց: Այս վերջին տարիների ընթացքում հիմնական ոչինչ չարվեց:

Կմանրամասնե՞ք:

— Առաջին հենց ամենակարևոր առիթն էլ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակն էր, բայց ոչինչ չարվեց` ո՛չ ձայնագրություն, ո՛չ բեմադրություն և այլն: Հետո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակին նույնպես հիմնական ոչինչ չարվեց: Նույնիսկ Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակին որևէ համերգով չնշեցին տարեդարձը: Արամ Խաչատրյանի 120-ամյակին նույնպես ոչինչ չարվեց: Պետք էր մտածել, որևէ նոր բալետային բեմադրության մասին: Այս դեպքում էլ քաղաքապետարանը շատ մեծ գումար հատկացրեց: Եվ Թումոյի բակում արվեցին ներկայացումներ, բայց դա շոու էր արվեց, գնաց: Նոր բեմադրություն չեղավ ո՛չ «Գայանեն», ո՛չ «Սպարտակը», ո՛չ «Դիմակահանդեսը»: Լավ կլիներ, որ Արամ Խաչատրյանի որևէ ներկայացում լավ բալետմեյստերի ընթերցմամբ ներկայացում անեին: Անգամ կլոր տարեթվերը, որ պետք է նշվեին, ոչինչ չարվեց: Մենք պետք է մնայուն արժեք ներկայացնող բեմադրություններով հանդես գանք: Օպերային թատրոնը ներկայացնում է ազգային ժառանգությունը, բայց շատ հաճախ այն շփոթում են շոուի հետ: Դա նույն բանն է, ինչ Ազգային պատկերասրահը, ինչ Մատենադարանը կամ Էջմիածնի թանգարանը: Դրա համար արվեստի ամեն մի գործին պետք է լրջորեն մոտենալ: Դրանք մեր հոգևոր բարձրագույն արժեքներն են: Անգամ Օսմանյան կայսրության ժամանակ Չուխաջյանի մի քանի օպերաների մեջ կար և՛ քաղաքականություն, և՛ պատմական իրականություն:

Այսօր ես նույնպես մտածում եմ անդրադառնալ յուրովի, այսօրվա մտածելակերպով,  քանի որ այդ բոլոր խնդիրներն այսօր ակտուալ են: Պատմությունը կրկնվում է: Խնդիրները մնացել են նույնը: 44-օրյա պատերազմից հետո այսօր շատ կարևոր է «Դավիթ Բեկը»: Նման գործերով պետք է ոգեշնչել ժողովրդին: Ես կարող եմ էլի օրինակներ բերել…..Օպերային թատրոնը միայն փող բերելու համար չի: Վերջին հաշվով ինքնախաբեություն է: Ես կուզեի դրա մասին ոչ թե խոսել, այլ գործել, որովհետև մեր առաքելությունը ստեղծագործելն է, այլ ոչ թե խոսելը: Երբ այս հարցով հանդիպեցի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, նա շատ լավ հասկացավ խնդիրը: Եվ արդյունքում` ունեցանք այդ մրցույթը:

Խոսակցություններ կան, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Ձեզ են տեսնում: Եթե նման հնարավորություն լինի, կհամաձայնե՞ք:

— Իհարկե, որովհետև երկար տարիներ իմ մեջ արդեն կուտակվել է և՛ տարիների փորձը, և՛ ծրագրերը: Օպերային թատրոնում աշխատանքը չափազանց մեծ է: Պետք է վերանայվեն շատ կուտակված խնդիրներ: Արվեստում կան կարողներ և անկարողներ: Մենք պետք է կարողանանք տարբերել կարողներին անկարողներից: Եվ թատրոնի խնդիրներից ելնելով՝ նրանց ըստ արժանվույն վերաբերվենք և վերականգնենք թատերական անարդարությունը:

Դուք խոսեցիք կարող և անկարող կադրերից: Կարեն Դուրգարյանի ժամանակ եղան արտիստներ, որոնք բողոքի ձայն էին բարձրացնում, որ իրենց հետ անարդար են վարվել, նույնիսկ դարձել են գործազուրկ: Ստացել ենք բողոք-նամակներ Օպերային թատրոնի աշխատակիցներից, որոնք բողոքում էին թատրոնում տիրող մթնոլորտից: Դուք երբ զբաղեցնեք գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, կրկին աշխատանքի կկանչե՞ք այն մարդկանց, որոնց հետ անարդարացի են վարվել:

— Իհարկե, անպայման կվերանայենք բոլոր կարող ուժերը: Եվ հետ կվերադառնան բոլոր նրանք, ովքեր որևէ անհիմն պատճառով հեռացվել են թատրոնից:

Դուք ասացիք՝ շոուի վրա են փող աշխատում, բայց չէ՞ որ ճիշտ բեմադրությունների դեպքում Օպերային թատրոնը նաև եկամտաբեր կլինի մեր երկրի համար:

— Այսպես թե այնպես Օպերային թատրոնը եկամուտ չհետապնդող կառույց է: Եվ իհարկե թատրոնը շահագրգռված է ունենալ ավել շահույթ, որպեսզի կարողանա ավելի զարգացնել իր ծրագրերը: Բայց ոչ թե, որ դա լինի ինքնանպատակ: Մեր խնդիրն է վերականգնել թատրոնի ստեղծագործական վիճակը: Մենք արվեստի բնագավառում անասելի դժվարություններ ունենք և միևնույն ժամանակ փայլուն ապագա: Եթե, իհարկե, ցանկություն լինի խնդիրները լուծելու: Քանի որ ես հիմա զարմացած եմ այն գաղափարի վրա, որ Օպերային թատրոնին վերաբերում են տոմսերի վաճառքով, իսկ դա ամենամեծ թյուրիմացությունն է: Իհարկե՝ լավ արվեստը շատ եկամուտ կունենա, քանի որ մենք նախընտրում ենք գնալ արժեքավոր` օսկարակիր ֆիլմ կամ «Ոսկե դիմակ» ստացած ներկայացում դիտելու: Իսկ դա ամենակարևորն է, և այն է, ինչի մասին մենք պետք է մտածենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում