Զախարյանը մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն. աղբյուր
Սպորտ«Դինամոն» բանակցություններ է վարում «Լացիոյի» հետ կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի շուրջ, հայտնում է Sport24-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները լավ են ընթանում, գործարքը շուտով կարող է կայանալ։
Զախարյանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։

