Այսօրվա բաց նամակում ես տեսա ԶՐՈ ԱՄԲԻՑԻԱ, բայց նաև ԶՐՈ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ. Նատալի Սաղիյան

Զարկերակ
Այսօր ՀՀ 3-րդ նախագահն ուղերձ է հղել Բայդենին, Պուտինին և Մակրոնին…
Անձամբ ինձ համար այս ուղերձը շատ սպասված էր: Վստահ եմ, որ նախագահ Սարգսյանն Արցախի շուրջ և Արցախի ներսում ստեղծված ծանրագույն իրավիճակը ընդունում է որպես անձնական ողբերգություն:
Այսօրվա բաց նամակում ես տեսա պետական և քաղաքական գործչին հարիր զսպվածություն, որը, սակայն իր մեջ պարուրում է մարդկային խորը ապրումներ:
Նախագահը դիմում է մարդկանց, ում հետ առիթ է ունեցել անձամբ հանդիպելու և քննարկելու այդ թվում Արցախի հիմնախնդրին առնչվող հարցեր: Սա ինքնին աննախադեպ է, քանի որ ուղերձի այս ձևաչափը /բաց նամակը/ հասցեատերերին խնդրո ծայրահեղ լրջությունը հասցնելու գերագույն եղանակն է այն պայմաններում, երբ չկան ուղիղ հաղորդակցման խողովակներ: Անգամ պետական որևէ պաշտոն չզբաղեցնելով նախագահ Սարգսյանն իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները գործի է դնում այս ծանրագույն իրավիճակից Արցախը փրկելու համար:
Կանխատեսում եմ, որ առաջին ժամերի շոկը հաղթահարելուց հետո օրվա իշխանության քարոզչամեքենան իր արբանյակների հետ միասին կսկսեն անդրադառնալ Սերժ Սարգսյանի բաց նամակին իրենց բնորոշ անբարոյական ոճով՝ խեղաթյուրելով նախագահի խոսքերը, իրեն մեղսագրելով զանազան հորինված ՛սխալներ՛, պահոցներից կհանեն և գործի կդնեն ամենաանհեթեթ և հրեշավոր զրպարտանքներն ու հերհուրանքը և այլն: Բայց ուշ է, տիկնայք և պարոնայք… Դուք այլևս չեք տիրապետում իրավիճակին:
Պոպուլիզմի թույնի ազդեցության տակ գտնվող մեր հանրության համար այս բաց նամակը զուլալ քաղցրահամ ջրի առաջին բաժակն է, որին կհետևի աստիճանական ազատումը այդ թույնի ազդեցությունից:
Կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին ուղղված այս բաց նամակը, որի հեղինակն արցախցիների ինքնորոշման իրավունքի իրագործման ու Արցախի անկախության համար պայքարն իր կյանքի գործն է համարում, շուտով շատ լուրջ արձագանքներ կստանա հասցեատերերից:
Այսօրվա բաց նամակում ես տեսա ԶՐՈ ԱՄԲԻՑԻԱ, բայց նաև ԶՐՈ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում