«Չի կարելի հոգնել հայրենիքը սիրելուց» Ձեր կոչը թող լինի անդադար պայքարի ու հարատևության խորհրդանիշ. Ջավախքցիները շնորհավորում են Աշոտյանին

Զարկերակ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱՄԱԿ
Հարգարժան պարոն Աշոտյան,
Սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը, եղեք առողջ, տոկուն, համբերատար։
Ցավոք, Ձեր այս տարեդարձի առիթով շնորհավորանքներն ու բարեմաղթանքները պիտի ընդունեք հեռավար, սակայն վստահ ենք, առավել գնահատված ու մեծարված է Ձեր կեցվածքն ու ամուր կամքը՝ տանելու ՀՀ դավադիր իշխանության կողմից արհեստածին մեղադրանք բարդելու արդյունքում քաղբանտարկյալի կարգավիճակը։
Ձեր առողջ դատողությամբ, քաղաքական գործչի բարձր ինտելեկտով, ներկա ազգակործան իշխանության յուրաքանչյուր դավադիր քայլի վերլուծությունն ու կանխատեսելի հետևանքները հանրությանը հասցնելն ունեցել են և ունեն մեծ նշանակություն:
Շինծու քրեական գործով Ձեր կալանավորումը, Ձեր նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակելը մենք համարում ենք անօրինական ու միանում ենք բոլոր նրանց, ովքեր սատար են կանգնած ու պայքարում են Ձեզ ազատ արձակելու արդար պահանջի համար:
Մենք բարձր ենք գնահատել հայ-վրացական բարեկամության պահպանման ու ամրապնդման ուղղությամբ Ձեր տարած հետևողական աշխատանքի արդյունքում ձեռքբերված հաջողությունները։
Պարոն Աշոտյան, Դուք եղել եք այն եզակի պաշտոնյաներից մեկը, ով իր պաշտոնավարման տարիներին (նույնիսկ արձակուրդում գտնվելիս), լինելով Ջավախքում, հանդիպել եք մտավորականի ու աշակերտի հետ, լսել նրանց հուզող խնդիրները, ուժերի ներածին չափով լուծումներ տվել և հույս ներշնչել։
Այցելությունների ընթացքում եղել եք Ջավախքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոններում, ներկա գտնվել մշակութային միջոցառումներին։ Ձեր գնահատանքի խոսքը, Երիտասարդական կենտրոններում տարվող հայապահպան, հայ երեխայի ինքնաճանաչման, հայրենասիրական ոգով դաստիարակելու գործի համար, եղել է ներշնչանք՝ Մայր Հայաստանից դուրս հայկական ինքնության, Հայաստան-Վրաստան միջպետական կապերի պահպանման և զարգացման համար։
«Չի կարելի հոգնել հայրենիքը սիրելուց» Ձեր կոչը թող լինի անդադար պայքարի ու հարատևության խորհրդանիշ։
Կրկին անգամ ընդունեք մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Հարգանքով՝ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ:
25,07,2023թ.


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում