Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում
ՍպորտՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:
Մ20 տարեկանների պայքարում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան Մերուժան Եղոյանը (61 կգ), իսկ Մ23 տարեկանների պայքարում՝ Գառնիկ Չոլակյանը (61 կգ):
Մ20 տարեկանների հավաքական՝ Սեյրան Խուդանյան (55 կգ), Մերուժան Եղոյան (61 կգ), Տիգրան Կարապետյան (67 կգ), Գոռ Սահակյան, Մարտին Պողոսյան (երկուսն էլ՝ 73 կգ), Մնացական Աբրահամյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Ֆելիքս Գևորգյան (96 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), պահեստայիններ՝ Աշոտ Մովսիսյան, Վազգեն Գրիգորյան (+109 կգ):
Կանանց թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:

