«Ժողովուրդ». ՊՎԾ-ն միլիոններ արժեցող գնումներ է կատարել

Մամուլի տեսություն

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Պետական վերահսկողական ծառայությունը 2023 թվականի հունվարից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում բյուջեից ծախսել է 43 մլն 192 հազար դրամ: Հիշեցնելով Պետական վերահսկողական ծառայության գործունեության բնույթի մասին՝ կարող ենք ասել, որ այն վարչապետին կից գործող կառույց է, որը վերահսկում է պետական կառույցների գործունեությունը, բացահայտում եւ հայտնաբերում է թույլ տրված խախտումները:

Տեսնելով պետական գնումներում Պետական վերահսկողական ծառայության կատարած գնումները՝ կարող ենք ասել, որ որեւէ գնում չի համապատասխանում կառույցի բնույթին: ՊՎԾ-ի կատարած՝ միլիոններ արժեցող գնումներից են՝ տեքստիլի մաքրման ծառայություններ, փաստաթղթերի կառավարման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ, թուղթ՝ A4 ֆորմատ, ձեռքի թղթե սրբիչներ, համազգեստ, ուղղագրության ստուգման ծրագրեր եւ նմանատիպ այլ գնումներ, որոնց վրա ծախսվել է 43 մլն դրամ: Այսինքն՝ կառույցը գումարներ է ծախսել միայն սեփական կարիքները հոգալու համար։

Նշենք, որ ՊՎԾ-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա, որը մշակվել է 2015-2018 թվականների սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։ Այսպիսով, այս կառույցի գործունեությունը եւ կայունությունը ձեռք է տալիս այն իշխանական կառույցներին եւ մարդկանց, որոնք ուզում են հեշտ ֆինանսական միջոցներ կուտակել եւ ոչ մի աշխատանք դրա դիմաց չկատարել:

Որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես, եթե, բացի մշտադիտարկումներից, ոչ մի արդյունավետ գործողություն չի իրականացնում, էլ չասենք, որ կառույցի բացահայտումներից մեկին իր անվստահությունն է հայտնել նաեւ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որի ղեկավարած ոլորտի գործունեությունը ստուգել էր ՊՎԾ-ն»:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի