Աստղագուշակ` հուլիսի 28-ի համար

Աստղագուշակ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինտուիցիան կհուշի, որ չարժե ժամանակը զուր վատնել, և դուք հենց առավոտվանից գործի կանցնեք: Շատ բան պիտի հասցնեք անել և համարյա միշտ պիտի միայնակ գործեք, քանի որ օգնել ցանկացողներ միանգամից չեն գտնվի: Սակայն անհանգստության պատճառ չկա. աստղերը ձեր կողմից կլինեն, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի օրվա երկրորդ կեսին. դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի, ձեզ հաճախ կես խոսքից կհասկանան:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նույնիսկ եթե միլիոնավոր գործեր եք ծրագրել ու լրջորեն մտադիր եք ամեն ինչ հասցնել, մի շտապեք: Օրը բացարձակապես հարմար չէ շտապելով որոշումներ ընդունելու և պահի հույզերի ազդեցության տակ ինչ-որ բան նախաձեռնելու համար: Իսկ ահա լավ մտածված գործողությունները կօգնեն հաջողության հասնել:

Առաջատարի ձեր հատկանիշները շատ վառ կարտահայտվեն: Շրջապատողները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, իրենք կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ: Հաճելի ծանոթությունը կարող է ռոմանտիկ շարունակություն ստանալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք գործարքներ կնքել, եթե դրանք նախապես չեք ծրագրել, և հրաժարվեք սպոնտան գնումներից: Գումարի հետ կապված հարցերում այսօր ձեզ բնորոշ թեթևամտությունը կարող է թեկուզ ոչ նշանակալի, բայց ցավալի կորուստների հանգեցնել:
Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ նոր բան ստանձնելու համար:

Աշխատանքի մեջ հաջողությունների կկարողանաք հասնել հնարամտության շնորհիվ: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները անպայման դուր կգան և՛ կոլեգաներին, և՛ ղեկավարությանը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, այդ թվում՝ այնպիսիք, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք: Ոչ վաղ անցյալի թշնամիները կարող են փոխել ձեր հանդեպ վերաբերմունքը և համագործակցություն առաջարկել: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե վստահել նրանց:

Չնայած դուք գործեր շատ կունենաք, ժամանակ կմնա նաև հարազատների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու համար: Հավանական են կարևոր ընտանեկան գործի հետ կապված լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերի վրա կենտրոնանալն այսօր ձեզ համար սովորականից բարդ է լինելու: Եթե կարևոր բան եք ծրագրել, մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Միայնակ գործելով՝ վտանգ կա ինչ-որ բան բաց թողնեք, սխալներ գործեք, որոնք ուղղել միանգամից չի հաջողվի: Համախոհներ գտնելը դժվար չի լինի: Նրանց թվում կարող են լինել նույնիսկ ձեր մրցակիցները, որոնք հոգնել են ձգձգվող դիմակայությունից:

Հնարավոր են փոքրիկ կենցաղային խնդիրներ, տնային թյուրիմացություններ: Դրանց պատճառով շատ անհանգստանալ չարժե. ամեն ինչ արագ կհարթվի: Օրվա երկրորդ կեսին հավանական են չծրագրված ծախսեր: Բայց խոսքը, ամենայն հավանականությամբ, ոչ մեծ գումարի մասին կլինի, որը ձեր բյուջեին լուրջ հարված չի հասցնի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անսպասելիորեն շատ գործեր կհայտնվեն, և դրանք բոլորը միաժամանակ ուշադրություն են պահանջելու: Մյուսները նման պայմաններում խուճապի կմատնվեին, իսկ դուք հանգստություն կպահպանեք, հետևողականորեն կգործեք ու ամեն ինչից գլուխ կհանեք: Չարժե ուշադրություն դարձնել շրջապատողների տված խորհուրդներին, քանի որ ոչ բոլորը կկարողանան գլուխ հանել իրավիճակից: Իսկ ահա ինտուիցիային արժե լսել, նրա հուշումները հստակ և օգտակար կլինեն:

Հավանական են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում հյուր գան մարդիկ, որոնց վաղուց չեք հանդիպել: Նրանց հետ շփումները կուրախացնեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործեր այսօր շատ կունենաք ու միանգամից չեք հասկանա՝ արդյոք կարողանալու եք իրագործել մտածած ամեն ինչ: Նույնիսկ ամենալարված պահերին դուք կպահպանեք ինքնատիրապետումը, պահի հույզերի ազդեցության տակ չմտածված արարքներ չեք գործի: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը:

Կարող եք ուսում սկսել: Սկզբում այն, հնարավոր է, հեշտ չտրվի, բայց դուք սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չեք ունենա: Այսօր ստացած ինֆորմացիան անպայման պետք կգա մոտ ժամանակներս:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաստատակամ եղեք, քանի որ այսօր առանց դրա չեք կարողանա հաջողության հասնել: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կստացվի, բայց դուք չեք հանգստանա, քանի դեռ չեք ստացել այն, ինչին ձգտում եք: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները: Ձեզ համար դժվար չի լինի նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն թողնելը: Իսկ մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր ունակություններին, կհասկանան, թե որքան են սխալվել:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց հանգստանալու հնարավորություն էլ կունենաք: Նույնիսկ կարճատև ուղևորությունները կլավացնեն ձեր տրամադրությունը: Եթե ընկերները կամ մյուս մտերիմները ուզենան միանալ ձեզ, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք միասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու, նույնիսկ ձեր ամենաննշան արարքները աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում քիչ են հետաքրքրվել ձեր գործերով, իրենց լրիվ այլ կերպ կպահեն՝ կուզենան ավելի շատ բան իմանալ, բազմաթիվ հարցեր կտան ձեզ: Մի շտապեք պատմել նրանց ձեր գաղտնիքները:

Ե՛վ բարդ գործերը, և՛ կարևոր հանդիպումները արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Ավելի ուշ կուզենաք հանգստանալ: Այստեղ ընկերները ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան կառաջարկեն: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե կարևոր ու բարդ բան եք մտածել, այսօր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնց աջակցությամբ էլ կհաջողվի արագ իրագործել ծրագրերը: Ինտուիցիան կհուշի, թե ում և ինչպես կարող եք հետաքրքրել ձեր գաղափարներով: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, հասարակական ելույթները, պաշտոնական այցերը:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի ռոմանտիկ ոլորտում: Եթե այսօր ժամադրության գնաք, այն պարզապես հրաշալի կանցնի: Որոշ Այծեղջյուրներ կլսեն այն խոսքերը, որոնց վաղուց էին սպասում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հազիվ թե կարողանաք կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալ: Գործեր ու հոգսեր այսօր սովորականից շատ կունենաք: Բայց նույնիսկ եթե ստիպված լինեք հաճախ շեղվել կարևոր առաջադրանքներից դատարկ բաների վրա, դուք անհրաժեշտ արդյունքի կհասնեք ու լուրջ սխալներ թույլ չեք տա: Օգնության կհասնի փորձը, որի շնորհիվ արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել:

Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, ապագայի հետ կապված կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք ամպերում չեք սավառնի, միանգամից ճիշտ կգնահատեք և՛ ստեղծված իրավիճակը, և՛ սեփական ուժերը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արժե նախաձեռնող լինել գործերում: Դուք նոր համախոհներ գտնելու և նրանց աջակցությամբ արագ բարդ առաջադրանքները լուծելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաջող բանակցություններ, որոշ Ձկներ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան: Օրը հարմար կլինի նաև պետկազմակերպություններին դիմելու, փաստաթղթերը ձևակերպելու համար:

Ուշադիր եղեք ձեր գումարի հանդեպ: Լավ է ոչ մեկին պարտքով փող չտաք ու դատարկ բաների վրա գումար չծախսեք: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Չեն բացառվում տնային վեճերը: Բայց դուք արագ ամեն ինչ կհարթեք, երեկոյան ոչ ոք չի էլ հիշի տարաձայնությունների մասին:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում