«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տիգրան Առաքելյանը կալանավորվել է

Քրեական

«Երեկ՝ հուլիսի 27-ին կալանավորվել է ՀԱԿ նախկին գործիչ Տիգրան Առաքելյանը։ Կալանքի միջնորդությունը բավարարող դատավորը Սևակ Հովհաննիսյանն է եղել։ Հիշեցնենք, 1 ամիս առաջ դատարանը մերժել էր Առաքելյանին կալանավորելու ՔԿ քննիչների միջնորդությունը։ Հունիսի 28-ից նա տնային կալանքի տակ էր։ Թեև, ըստ Առաքելյանի հարազատների, նա չէր խախտել տնային կալանքի ռեժիմը, Քննչական կոմիտեն որոշեց ավելի կոշտ խափանման միջոց կիրառել։ Տիգրան Առաքելյանը հանրային հետապնդման է ենթարկվում 2015 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում և մեղադրվում է շորթման համար։ Այս գործը ժամանակին հարուցվել էր Գորիկ Հակոբյանի ԱԱԾ-ն։ Սակայն քանի որ չկար ոչ շորթողը, ոչ շորթվողը, իսկ միակ ապացույցը Տիգրան Առաքելյանի մոտ հայտնաբերված կրիչն էր՝ ինտիմ խոսակցությունների ձայնագրությամբ, քննչական մարմինը անբավարար համարեց ապացույցները, և հետապնդումը դադարեցվեց։

Տիգրան Առաքելյանը գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնենք՝ մոտ 1 ամիս առաջ նա տեսանյութ էր հրապարակել, որում պնդում էր, որ խոշտանգումների է ենթարկվել անձմաբ Քննչական կոմիտեի ղեկավարի և Երևանի քննչական վարչության պետի կողմից։ Տեսանյութը լայն տարածում էր գտել, և 30-ից ավելի իրավապաշտպաններ դատապարտեցին Տիգրան Առաքելյանի նկատմամբ իրականացված խոշտանգումները։ ԱԱԾ-ում դրանց վերաբերյալ քրեական գործ հարուցվեց։ Մեր տեղեկություններով, կա դատաբժշկական եզրակացութուն, որով Առաքելյանի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ։  

ՄՌՏ հետազոտությամբ հայտնաբերվել են էլեկտրաշոկերի հետքեր։ Առաքելյանի հարազատները մտավախություն ունեն, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Մինչ այս պահը Տիգրան Առաքելյանի կալանավորման մասին լուրը պաշտոնապես ճշտել չի հաջողվել։ Սպասում ենք Քննչական կոմիտեի պարզաբանումներին»։ 

Hraparak.am

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան