Օլիմպիական փառատոն. Մամիկոն Խաչատրյանը` ոսկե մեդալակիր
ՍպորտՍլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնում հայ մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ նվաճեց։
Հայաստանի ներկայացուցիչը լավագույն արդյունքը ցույց տվեց նժույգ թափեր վարժությունում՝ վաստակելով 13,966 միավոր: Նույն վարժությունում 13,233 միավորով չորրորդ տեղը գրավեց Համլետ Մամիկոնյանը, որը ելույթ կունենա նաև օղակների վարժության եզրափակիչում:

