«Փաստ». Ինչպես 5 տարվա մեջ հաղթական հզորությունը դարձրեցին «SOS»
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցիները, կենդանի շղթա կազմած, «գրել» էին աշխարհի բոլոր լեզուներով ու բոլորին հասկանալի օգնության կոչ կամ, ավելի շուտ, օրհասական ճիչ՝ «SOS»: Դա այն ճիչը, այն ազդանշանն է, որ հաղորդում են նավաբեկության ենթարկված նավից, առհասարակ՝ աղետի մեջ հայտնվածները... Ու դա այսօր հասկանալի է...
Բայց մենք հիշում ենք, որ նույն Վերածննդի հրապարակում ընդամենը ինչ-որ 6-7 տարի առաջ բոլորովին այլ պատկեր էր, որը աշխարհին ու առաջին հերթին՝ Արցախի հայությանը մշտապես կոտորելու ծրագիր ու նպատակ ունեցող ադրբեջանական թուրքերին բոլորովին այլ «ազդանշաններ» էր հղում: Ընդամենը 6-7 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ այս հրապարակով շքերթով անցնում էր արտացոլումն այն համահավաք ուժի, առանց որի չի կարող գոյություն ունենալ որևէ ժողովուրդ ու պետական կազմավորում: Անցնում էր Արցախի հաղթական բանակը: Շքերթով և վստահ: Մարտունակ և ուժեղ: Բայց դա երևի «ոմանց», ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում, անարդար ու սխալ բան էր թվում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

