Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է օգոստոսի 1-ի գիշերը Ռուսաստանի մայրաքաղաքի վրա անօդաչու սարքերով հարձակվելու հակառակորդի հերթական փորձի մասին։
«Մի քանի անօդաչու թռչող սարքեր Մոսկվա թռչելիս խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Մեկը թռավ դեպի Մոսկվա-Սիթիի նույն աշտարակը, ինչ նախորդ անգամ: Վնասվել է 21-րդ հարկի մակարդակի ճակատը: Կոտրվել է 150 քմ մակերեսով ապակեպատումը:
Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- ասել է Սոբյանինը։

