«Ժողովուրդ». Ով է Սերգեյ և Արմեն Սմբատյանների գործով կալանավորված գործարարը. բացառիկ մանրամասներ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 28-ին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, կալանավորվեցին: Երեկ էլ կալանավորվեց գործարար Արման Պետրոսյանը: Նրանք կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ, թեեւ փաստաբանը նշել էր 166 մլն կեղծ հիմքերով քրգործի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ գործարար Արման Պետրոսյանը կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի (հայտնի կառուցապատող) փեսան է։
Էդուարդ Մադաթյանին եւ նրա փեսային է փաստացի պատկանում Երեւան քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի 25 հասցեում վեր խոյացած բարձրահարկը, որը, բնակելի շենք լինելուց բացի, իր ներսում նաեւ ունի ռեստորանային համալիր, սրճարան եւ այլն: Գործարար Պետրոսյանն էլ բնակվում է հենց Պուշկինի այդ շենքի վերջին հարկում:
Նշենք, որ Արման Պետրոսյանի եղբայրը «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի փեսան է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

