Արցախի շուրջ հնարավոր են դարձել նոր շրջադարձերը

Վերլուծություն

Ա­լի­ե­ւի ջրա­ղա­ցին ջուր լցնող քայ­լե­րը, ո­րոնք ա­նում են հա­յաս­տա­նյան եւ ար­ցա­խյան հու­դա­նե­րը, ի՞նչ ռե­ալ է­ֆեկտ կու­նե­նա, դժվար է ա­սել (https://iravunk.com/?p=261686&l=am):

Ա­լի­եւն այս պա­հին ակն­հայ­տո­րեն վա բանկ է գնում: Ընդ ո­րում, ոչ մի­այն խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող ՌԴ-ի, այլ նա­եւ ԱՄՆ-ի նկատ­մամբ: Բանն այն է, որ Ա­լի­ե­ւը նա­եւ Վա­շինգ­տո­նից դժգո­հե­լու ա­ռիթ ու­նի: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը, թե­եւ ա­մեն կերպ փոր­ձում են ա­ռաջ տա­նել Ար­ցախն ադր­բե­ջա­նա­կանաց­նե­լու սցե­նա­րը, բայց ե­րե­ւի Վա­շինգ­տո­նում էլ այս հար­ցում ո­րոշ մտա­հո­գու­թյուն­ներ կան: Խո­շոր հաշ­վով, Ար­ցախն Ա­լի­ե­ւին հանձ­նե­լու հար­ցում ԱՄՆ-ի հիմ­նա­կան հե­տաքրք­րու­թյու­նը Ի­րա­նին եւ ՌԴ-ին հար­վա­ծելն է: Բայց ներ­կա ի­րա­վի­ճա­կում, երբ Ի­րա­նի մոտ լուրջ վե­րելք է նկատ­վում, այդ թվում` Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի քա­ղա­քա­կան դաշ­տում, Վա­շինգ­տո­նի հա­մար Ի­րա­նի ուղ­ղու­թյամբ ռազ­մա­կան պլան­նե­րը որ­քա­նո՞վ են ռե­ալ: Ա­ռա­վել եւս, երբ բարդ ի­րա­վի­ճա­կում է նա­եւ Իս­րա­յե­լը, ու կա այն տպա­վո­րու­թյու­նը, թե հրե­ա­կան գլո­բալ «փո­ղի պար­կե­րը» դեռ լի­ո­վին չեն կողմ­նո­րոշ­վում` պե՞տք է Իս­րա­յել պե­տու­թյու­նը պա­հել, թե` ոչ: Ար­դյուն­քում, նկա­տե­լի է, որ Վա­շինգ­տո­նի հա­մար սկսել է աս­տի­ճա­նա­բար ա­վե­լի նա­խընտ­րե­լի դառ­նալ Ի­րա­նի խնդի­րը զուտ քա­ղա­քա­կան դաշ­տում թող­նե­լու տես­լա­կա­նը:

Ինչ վե­րա­բե­րում է ՌԴ-ին, ա­պա ռուս-ամե­րի­կյան հա­կա­մար­տու­թյան հիմ­նա­կան թա­տե­րա­բե­մը մնաց Ուկ­րա­ի­նան, Արեւ­մուտ­քին չհա­ջող­վեց լու­ծել երկ­րորդ ճա­կա­տի խնդի­րը: Այ­սինքն, հան­գու­ցա­լու­ծում­ներն էլ, ո­րոնք կար­ծես թե շատ մոտ են, պետք է սպա­սել հենց ուկ­րա­ի­նա­կան ի­րո­ղու­թյու­ննե­րից ել­նե­լով: Ար­դյուն­քում, մեր տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րի­կյան հե­տաքրք­րու­թյու­նը, որն այդ­քան սուր էր դրված մեկ տա­րի ա­ռաջ, եւ Վա­շինգ­տո­նը պա­հան­ջում էր օր ա­ռաջ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կնքել, ներ­կա­յումս կար­ծես թե ո­րո­շա­կի թու­լա­ցում ու­նի: Ու մի­ա­ժա­մա­նակ, ե­թե հա­ջող­վի ա­վար­տին հասց­նել նախ­նա­կան ծրա­գի­րը, այն է` Ար­ցախն ամ­բող­ջա­կան եւ Հա­յաս­տա­նը` մաս­նա­կի­ո­րեն թուր­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան հանձ­նու­մը, ա­պա դրա հիմ­նա­կան օգտ­վո­ղը դառ­նում է Թուր­քի­ան: Ընդ ո­րում, դա է­ա­պես կմե­ծաց­նի Ան­կա­րա­յի կշի­ռը, եւ ե­թե այս վի­ճա­կում Վա­շինգ­տո­նը Էր­դո­ղա­նի հետ խնդիր­ներ ու­նի, ա­պա ու­ժա­յին նոր դիր­քեր տե­ղա­փոխ­վե­լով, Ան­կա­րան կդառ­նա լի­ո­վին ան­կա­ռա­վա­րե­լի:

Ու հենց այն պա­հին, երբ, ըստ նախ­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րի, Թուր­քի­ան ԲՐԻԿՍ-ին ան­դա­մակ­ցու­թյան բա­նա­վոր հայտ է ներ­կա­յաց­րել, այ­սինքն, ցան­կա­ցած պա­հի կա­րող է լքել ա­մե­րի­կյան բե­ւե­ռը: Մի­ա­ժա­մա­նակ, ինչ­քան էլ որ Էր­դո­ղանն ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո ստեղ­ծեց հա­մե­մա­տա­բար ա­վե­լի ա­րեւմ­տա­մետ հա­յացք­նե­րով կա­ռա­վա­րու­թյու­ն, հա­կա­ռու­սա­կան մի շարք կոշտ քայ­լե­րի գնաց, բայց նա­եւ փաստն այն է, որ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րից Էր­դո­ղանն այդ­պես էլ չի հրա­ժար­վում: Վկա­յու­թյուն­նե­րից մեկն էլ այն է, որ ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ Էր­դո­ղա­նը փոր­ձում է Պու­տի­նի հետ կա­պի դուրս գալ, եւ ե­թե մինչ այդ ՌԴ նա­խա­գա­հը «ժա­մա­նակ չէր գտնում», ա­պա հի­մա սպաս­վում է, որ այ­սօր նման հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցու­թյուն կլի­նի: Ա­վե­լին, նա­եւ ակ­տի­վա­ցել են Պու­տին-Էրդո­ղա­ն հնա­րա­վոր հան­դիպ­ման մա­սին լու­րե­րը, բայց ոչ թե Թուր­քի­ա­յում, ին­չի հույսն Էր­դո­ղանն ու­ներ, այլ շատ հնա­րա­վոր է, որ նա ստիպ­ված լի­նի Մոսկ­վա մեկ­նել: Այ­սինքն, ա­վե­լի շատ խնդրո­ղի դե­րում: Ու դրա տրա­մա­բա­նու­թյու­նը կա. ե­թե Էր­դո­ղանն ի­րոք մտա­ծում է ԲՐԻԿՍ-ում «ռե­զեր­վա­յին օ­դա­նա­վա­կա­յան» ու­նե­նալ, ա­պա դրան կա­րող է հաս­նել մի­այն Պու­տի­նի «դաբ­րո­յով»: Ընդ ո­րում, ԲՐԻԿՍ-ի հեր­թա­կան նիս­տը օ­գոս­տո­սի 22-24-ին է, որ­տեղ ներ­կա են լի­նե­լու Թուր­քի­ա­յի տա­րա­ծաշր­ջա­նա­յին մրցա­կից­նե­րը` Ի­րա­նը եւ Սա­ու­դյան Ա­րա­բի­ան: Այ­սինքն, Էր­դո­ղա­նը շտա­պե­լու ա­ռիթ ու­նի:

Ար­դյուն­քում, ե­թե Վա­շինգ­տո­նը նույն տեմ­պե­րով շա­րու­նա­կի ա­ռաջ տա­նել Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի հետ կապ­ված էր­դո­ղա­նա-ալի­ե­ւյան ե­րա­զանք­նե­րը, ա­պա կա­րող է խաղն այն­պես պտտվել, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը պար­զա­պես վե­րած­վեն ար­ցա­խյան խա­ղա­տախ­տա­կին Էր­դո­ղա­նի հա­մար կրա­կից շա­գա­նակ հա­նո­ղի: Ա­մեն դեպ­քում, կար­ծես թե սկսել է Վա­շինգ­տո­նում նման մտա­հո­գու­թյուն­ներ եւս նկատ­վել, եւ դա Ա­լի­ե­ւի հա­մար ազ­դակ է, որ պետք է ԱՄՆ-ի ուղ­ղու­թյամբ եւս գնալ կտրուկ քայ­լե­րի:

Ա­մեն դեպ­քում, Վա­գիֆ Խա­չատ­րյա­նի կա­լա­նա­վո­րու­մը հենց նման կտրուկ քայ­լի տպա­վո­րու­թյուն թո­ղեց, հաշ­վի առ­նե­լով, որ դա լուրջ հար­ված էր ԱՄՆ-ի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ծրագ­րին: Եվ պա­տա­հա­կան չէր, որ ան­մի­ջա­պես պետ­քար­տու­ղար Բլին­քե­նը կապ­վեց Ա­լի­ե­ւի հետ: Եվ ե­րե­ւի ընդ­հա­նուր լեզ­վի չե­կան, որ պետ­քար­տու­ղա­րու­թյու­նը շա­րու­նա­կում է հրա­պա­րա­կա­յին ճնշում­նե­րը: Օ­րի­նակ, ե­ղավ հայ­տա­րա­րու­թյուն, թե տե­ղյակ են. «Լա­չի­նի մի­ջանց­քի ան­ցա­կե­տում Վա­գիֆ Խա­չատ­րյա­նի կա­լա­նա­վոր­ման մա­սին, ում մար­դա­սի­րա­կան մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան ու­ղեկ­ցու­թյամբ տե­ղա­փո­խում է­ին Հա­յաս­տան բուժ­ման», եւ դա նման է ակ­նար­կի, որ Բա­քուն խախ­տել է Կար­միր խա­չի մա­սին նոր­մե­րը: Նա­եւ, ըստ պետ­քար­տու­ղա­րու­թյան, Լա­չի­նի մի­ջանց­քի ի­րա­վի­ճա­կը. «Խա­փա­նում խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի նկատ­մամբ վստա­հու­թյուն ձեւ­ա­վո­րե­լու ջան­քե­րը»: Նա­եւ, որ. «Մենք հե­տեւ­ո­ղա­կա­նո­րեն պնդում ենք, որ տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյու­նը պետք է նե­րա­ռի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյան ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը…»:

Ի­հար­կե, սրանք կա­րող են հեր­թա­կան «հեր­թա­պահ» հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը լի­նել: Բայց ռե­ալ է նա­եւ, որ սկսում է ինչ-որ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խու­թյան փուլ: Մի խոս­քով, գլուխ հա­նե­լու խնդիր կա: Եվ Ալիեւն էլ, թերեւս, իրոք կարող է գնալ միայն ռուսներին եւ ամերիկացիներին միաժամանակ «գցելու» տարբերակով, ինչը, իհարկե, Էրդողանը կողջունի: Միայն թե, դա շատ վտանգավոր ուղի է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում