Ինչ են ուզում Սինանյանն ու Երիցյանը 18-35 տարեկան երիտասարդներից

Ներքաղաքական

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ երեկվանից մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը: «Երիտասարդների կողմից` երիտասարդների համար» կարգախոսի ներքո իրականացվող եռօրյա համաժողովին մասնակցում են 50-ից ավելի երկրներից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդ` համայնքային, գիտական, կրթական, մշակութային եւ այլ շրջանակներից: Համաժողովին հրավիրված են նաեւ 100 բանախոսներ` 15-ից ավելի երկրներից: Ըստ պաշտոնական հաղորդագրության` համաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել` սփյուռքի հայ երիտասարդությանը մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացին, կապեր հաստատելու եւ հզորացնելու միմյանց, ինչպես նաեւ ոգեւորելու ընդլայնել իրենց աշխատանքը եւ ներգրավվածությունը համայնքներում:

Առաջին հայացքից այս ամենը տպավորիչ եւ նույնիսկ հուզիչ կարող է թվալ, սակայն իրականությունը տեսնելու համար բավարար է տեղեկանալ, որ համաժողովի առաջին օրվա ընթացքում գլխավոր բանախոսի, պանելային եւ համաժամանակյա քննարկումների ձեւաչափներում Հայաստանից ելույթ ունեցողների շարքում էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ ԳՐԻԳՈՐ ԵՐԻՑՅԱՆԸ, որը, երբ ավագանու նիստին խոսք էր ասում, խաչակնքում էր Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Երիցյանի հետ կապված ավելի սյուռ պատմություն կա: Ժամանակին «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիրներ Արթուր Դանիելյանը եւ Կոնստանտին Տեր-Նակալյանը նրան ծաղիկներ էին նվիրել` դատական նիստից հետո: Բանն այն է, որ Երիցյանը դատի էր տվել Կոնստանտին Տեր-Նակալյանին` հեռուստաեթերում հնչեցված ակնարկի համար:

«Երեւանի ավագանու «Իմ քայլը» պանծալի դաշինքի անդամ, խաղաղասիրության ջատագով, ԼԳԲՏ իրավունքների ռահվիրա, հայ-ադրբեջանական բարիդրացիականություն կերտող Գրիգոր Երիցյանը պահանջել էր, որ ես հրապարակայնորեն հերքեմ ու ներողություն խնդրեմ իրենից եթերում հնչեցրածս այն պնդման համար, որ ինքը՝ պատվելի Գրիգորը, ԼԳԲՏ քարոզչություն է իրականացրել Կոտայքի մարզի դպրոցներից մեկում: Այնուհանդերձ, ուզում եմ անել դա: Թեեւ Գրիգոր Երիցյանն ու իր ղեկավարած կազմակերպությունը ՀՀ տարածքում տարբեր հարամություններ են արել, այդ թվում՝ «ԼԳԲՏ երիտասարդության հզորացման ծրագիր», ադրբեջանական կողմի հետ համատեղ ծրագրեր եւ այլն, բայց կոնկրետ Կոտայքի մարզի այդ դպրոցում Գրիգորն ու իր կազմակերպությունը ԼԳԲՏ քարոզ չեն արել, ինչի համար ներողություն եմ խնդրում: Տո ներողությունը ո՞րն ա, նաեւ շնորհակալություն եմ հայտնում, որ գոնե էդ դպրոցում որեւէ պիղծ բան չի քարոզվել», - ընդգծել էր Կ. Տեր-Նակալյանը:

Այսքանից հետո` հարց է ծագում, թե Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը, որը ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանալու համար նույնիսկ մրցանակի է արժանացել, Գրիգոր Երիցյանին առաջին պլան է բերել, որ ի՞նչ լինի: Ի՞նչ կապ ունի նա ազգայինի հետ, ի՞նչ կապեր է հաստատելու, հզորացնելու եւ ինչպե՞ս է ոգեւորելու երիտասարդների աշխատանքի ընդլայնմանն ու ի՞նչ համայնքի ներգրավածութամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին