ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Հա­մա­ցան­ցում եր­բեմն հե­տաքր­քիր, զար­մա­նա­լի զոմ­բիկ­ներ են պա­տա­հում: Օ­րի­նակ` էս մե­կը, որ գռմռա­ցել էր կա­պի­տու­լյան­տին ա­սու­լի­սի ըն­թաց­քում լրագ­րող­նե­րի կող­մից նե­ղը գցե­լու առն­չու­թյամբ, նույ­նիսկ ան­գիր սեր­տել էր «հիբ­րի­դա­յին պա­տե­րազմ» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը: Նույ­նիսկ ա­նուն-ազգա­նուն ու­նի` ՄԱՐԿ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ (եթե ֆեյք չէ), և ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րու­թյանն եմ ներ­կա­յաց­նում նրա կո­լո­րի­տա­յին գրա­ռու­մը` ա­ռանց խմբագր­ման. «Նի­կո­լի մա­հը ցան­կա­ցող­նե­րին և նրանց տե­րե­րին եմ դի­մում` Նի­կո­լի գլխից մի մազ պա­կա­սեց ոչ մեկդ չեն փրկվե­լու, էլ ոչ մի մար­դու ի­րա­վունք ու եվ­րո­դա­տա­րան չի փրկե­լու ձեզ... Եվ­րո­խորհր­դից մի եր­կու տա­րով դուրս ենք գա­լու մին­չև ար­մա­տա­խիլ չա­նենք ձեզ և ձեր ու­նեց­վաց­քը: Ետ­քան բան, տենց էլ ի­մա­ցեք»: Յա՛, ի­րոք... Բայց պարզ­վում է, որ քա­ջա­րի զոմ­բիկն ապ­րում է Սանկտ Պե­տեր­բուր­գում: Լավ, ե­թե էդ­քան «դու­խով» զոմ­բիկ ես, ին­չո՞ւ ես նի­կոլս­տա­նից փա­խել Սանկտ Պե­տեր­բուրգ, ա՛յ նի­կո­լի վաս­տակ: Եվ պարզ­վում է` սա որ­տեղ ապ­րում է, այն­տեղ կեղ­տո­տում է, օ­րի­նակ` տե­սեք` ինչ կար­ծի­քի է ռուս­նե­րի մա­սին, մեջ­բե­րում ենք կրկին ա­ռանց խմբագր­ման. «ՌԴ այ­սօր­վա հայ­տա­րա­րու­թյան ի պա­տաս­խան պետք է ա­սել, որ նրանք ի­րենց զոր­քե­րով ս..ն գրեն Ար­ցա­խից և Հա­յաս­տա­նից: Մի­և­նույնն է ի­րենք ի­րենց ոչ մի գոր­ծա­ռույթ չեն կա­տա­րում»: Տղա ջան, զգուշ ե­ղիր, քեզ դե­փորթ չա­նեն, հա­վես չկա ՀՀ-ում ապ­րող ժե­խի գլխա­քա­նա­կը ևս մի գլխով ա­վե­լաց­նե­լու:

Պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար, կա­լան­քի տակ գտնվող ԴԱ­ՎԻԹ ՏՈ­ՆՈ­ՅԱ­ՆԻ թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցումն ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում ոչ մի­այն զար­մա­նա­լի էր, այ­լև` զզվե­լի: Զո­րօ­րի­նակ, ա­ռա­ջար­կեց պե­տա­կան դա­վա­ճան Նի­կո­լին ան­գամ խա­ղաղ ժա­մա­նակ օժ­տել գլխա­վոր գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րի լի­ա­զո­րու­թյուն­նե­րով: Սա­կայն ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանն ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տում է. «Տո­նո­յան Դա­վի­թի ա­սած­ներն ի­մաստ չու­նի քննար­կել մի պարզ պատ­ճա­ռով. նա պա­տանդ է ու կա­սի այն ա­մե­նը, ինչ ի­րե­նից ու­զում են լսել: Ընդ ո­րում, կապ չու­նի, բան­տում նստած է պա­տանդ, թե, ա­սենք՝ տա­նը նստած: Երբ եր­կիրն ա­զա­տագ­րենք նի­կո­լա­թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ա­յից ու ե­թե մինչ այդ Տո­նո­յա­նը ողջ մնա (շատ բան ի­մա­ցող վկա­նե­րին, ինչ­պես գի­տեք, հան­ցա­գործ­նե­րը չեն սի­րում), այդ ժա­մա­նակ գու­ցե և ի­մաստ կու­նե­նա ար­դեն նոր­մալ քննիչ­նե­րին տված իր ցուց­մունք­նե­րը քննար­կել: Ա­մեն դեպ­քում մեր ա­պա­գա ազ­գա­յին պե­տու­թյու­նում Տո­նո­յա­նի պես անսկզ­բունք կեր­պար­նե­րը չպի­տի, պայ­մա­նա­կան ա­սած, «բաժ­նի վա­րի­չից» ա­վե­լի բարձր պաշ­տոն ստա­նան»:

Եվ այս­պես, ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԸ հնչեց­րել է հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի «կար­գա­վոր­ման» վերջ­նա­գի­րը: Թուրք ա­ռաջ­նոր­դը չա­փա­զանց կան­խա­տե­սե­լի էր` սա այս­պես կոչ­ված Զան­գե­զու­րի մի­ջանց­քի ան­հա­պաղ բա­ցումն է և Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մի­ջև խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի վա­ղա­ժամ կնքու­մը: Թե ով է մեր թշնա­մի Էր­դո­ղա­նը` վա­ղուց գի­տենք, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն պաշ­տո­նա­կան Ե­րև­ա­նը ոչ մի ծպտուն չի հա­նել, թե­և Էր­դո­ղա­նի պա­հան­ջի կա­տա­րու­մը նշա­նա­կում է ՀՀ քա­ղա­քա­կան ոչն­չա­ցում: Փո­խա­րե­նը  Ի­րա­նը հայ­տա­րա­րեց, որ ա­ռանց իր հա­վա­նու­թյան, մի­ջանց­քի բա­ցու­մը բա­ցառ­վում է: Ե­թե ​​Էր­դո­ղա­նը ո­րո­շի խնդի­րը լու­ծել ու­ժով, ու­րեմն ծա­նոթ է Ի­րա­նի ռազ­մա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին Սի­րի­ա­յից: Սա­կայն Ի­րա­նը հան­դես է գա­լիս Կով­կա­սում խա­ղա­ղու­թյան օգ­տին, ոչ թե պա­տե­րազ­մի: Դե ինչ ա­սես` ոչ մի­այն կա­պի­տու­լյանտ է, հո­ղա­տու և դա­վա­ճան, այ­լև կա­տա­րյալ փա­լաս: Սա ա­մո­թից գե­տի­նը մտնե­լու վի­ճակ է, և ա­վե­լի քիչ վնաս կլի­նի, ե­թե վար­չա­պե­տի ա­թո­ռին դրած լի­նի Ար­շակ Սա­դո­յա­նի հռչա­կա­վոր «պո­լի փե­տը», քան սոսնձ­ված լի­նի այս ազ­գա­կոր­ծան պա­տու­հա­սը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում