Հանրապետության որոշ հատվածներում սահմանված է հրդեհավտանգության ամենաբարձր՝ 5-րդ աստիճան․ Արսեն Մկրտչյան

Պատահար

Հանրապետությունում հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է հրդեհների թվի ավելացում։ Հրավիրված ասուլիսում ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի նշված ժամանակահատվածում գրանցվել էր 2879 հրդեհի դեպք, այս տարի դեպքերի թիվն աճել է 85-ով՝ դառնալով 2964։  Հրդեհների դեպքերի կառուցվածքում զգալի աճը գրանցվել է հունվար և մարտ ամիսներին։

«Հանրապետությունում գրանցված հրդեհների քանակում որոշ դեպքերում աճ է նկատվել, որոշ դեպքերում՝ նվազում։ Մասնավորապես, աճել են բուսածածկ տարածքներում, տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների դեպքերը։ Փոխարենը նվազել է բնակելի շենք-շինություններում բռնկված հրդեհների թիվը»,-ասաց Արսեն Մկրտչյանը։

Թեպետ հանրապետությունում օգոստոսի 4-ին օդի ջերմաստիճանի որոշակի նվազում է նկատվում ու առաջիկայում էլ սպասվում են տեղումներ, Արսեն Մկրտչյանը նշեց, որ հրդեհների ռիսկը շարունակում է բարձր մնալ, քանի որ առկա են քամիներ։ Նրա խոսքով՝ քամու պայմաններում հրդեհների տարածման ռիսկը մեծանում է։ Այդ իսկ պատճառով Փրկարար ծառայության տնօրենի հրամանով անտառածածկ տարածքներում սահմանվել է հերթապահություն, որպեսզի կանխարգելեն հնարավոր հրդեհների տարածումը։

«Երեք օր առաջ ունեցել ենք Վայոց ձորի Աղվանաձոր բնակավայրում, խոտածածկ տարածքում խոշոր հրդեհ։ Հրշեջ-փրկարարների օգնությամբ, ՊՆ ուղղաթիռի ներգրավմամբ միայն հնարավոր եղավ կանխել հրդեհի ներթափանցումը անտառածածկ տարածք, կարողացանք հրդեհի տարածման դեմն առնել։ Ունեցանք 65 հա խոտածածկ տարածքի այրում։ Ներկայում հրդեհի մարման փուլն է, կան թեթև ծխապատ հատվածներ»,-ասաց Արսեն Մկրտչյանը։

Այս օրերին քաղաքացիների մի զգալի հատվածը նախընտրում է հանգիստը կազմակերպել բնության գրկում, ինչն ուղեկցվում է խարույկով, կրակի վրա խորոված պատրաստելով։ Շատ հաճախ քաղաքացիներն անփույթ են լինում, չեն հետևում հրդեհային անվտանգության կանոններին, ինչն էլ հանգեցնում է հրդեհների առաջացմանը։ ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը տեղեկացրեց, որ քաղաքացիների շրջանում կատարում են ակտիվ իրազեկման աշխատանքներ։

«Փրկարար ծառայությունը չի սահմանափակվում միայն անտառածածկ հատվածներ շրջայց իրականացնելով։ Շաբաթ, կիրակի օրերին, երբ բնակչության հոսքը դեպքի զբոսաշրջային վայրեր, հանգստյան գոտիներ ավելի է ակտիվանում, Փրկարար ծառայությունն անօդաչու թռչող սարքերով իրականացնում է իրազեկման աշխատանքներ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,-ասաց Բագրատ Վարդազարյանը։

Փրկարար ծառայությունը հորդորում է քաղաքացիներին խարույկը վառել միայն դրա համար նախատեսված վայրերում, ծխախոտի մնացորդները չնետել դուրս, դա կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ, քանի որ խոտածածկ տարածքները դեռ չոր են։ Խորհուրդ է տրվում վառելիքով լցված շշերը, լաթի կտորները չթողնել հսկողությունից դուրս, ապակիներ չթողնել խոտածածկ տարածքներում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը գնահատում է հանրապետության տարածքում հրդեհավտանգության աստիճանը։ Այն գնահատվում է 1-5-րդ սանդղակով։ 1-ն ամենացածրն է, 5-րդն՝ ամենաբարձրը։ Օգոստոսի 4-ի դրությամբ, ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի, ամենաբարձր կարգի հրդեհավտանգության աստիճանն առկա է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում