Օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

Եղանակ

Հայաստանն օգոստոսի 4-ի դրությամբ գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դրա հետևանքով հանրապետության մի շարք շրջաններում առկա են հորդառատ անձրևներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ասուլիսում նշեց, որ խիստ ինտենսիվ անձրևներ են գրանցվել Գավառի հատվածում։

«Այս օրերին հյուսիս արևմուտքից առկա է նաև սառը օդի ներթափանցում մեր երկիր։ Օգոստոսի 3-ի համեմատ օգոստոսի 4-ին օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով։ Եթե երեկ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 38 աստիճանի, ապա այսօր Երևանում, Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը չի գերազանցի 32 աստիճանը։ Զով եղանակային պայմանները կպահպանվեն մինչև օգոստոսի 6-ը»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Օգոստոսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Հանրապետության ամենատաք հատվածներում, ըստ կանխատեսումների, օդի ջերմաստիճանը 38-ից բարձր չի կանխատեսվում։ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից 1 աստիճան բարձր։ Նա ընդգծեց, որ օգոստոսին հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Անդրադառնալով այս տարվա ամռան ամիսներին գրանցված եղանակին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ բավական զով ու տեղումնառատ է եղել։ Վերջին օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացում  է նկատվել՝ օգոստոսի 2-ին միայն մեկ կետում է 40 աստիճան տաքություն եղել՝ Արարատ-Ուրցաձոր հատվածում, իսկ Վայոց ձորի ցածրադիր հատվածներում գրանցվել է +39։ Այս օրերին հանրապետության տարբեր հատվածներում գրանցվել են տեղումներ, իսկ Լոռիում, Տավուշում եղել են տեղատարափ անձրևներ, խոշոր տրամաչափի կարկուտ։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում