Գերմանական ակումբը նոր առաջարկ է արել Տիկնիզյանի տրանսֆերի համար
Սպորտ
Բրեմենի «Վերդերը» նոր առաջարկ է արել Մոսկվայի «Լոկոմոտիվին»՝ Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար, հայտնում է Tuttomercatoweb-ը:
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 4 մլն եվրո, «Լոկոմոտիվն» իր հերթին ցանկանում է ստանալ 5 մլն եվրո։ Գործարքը կարող է կնքվել մոտ ապագայում։

