Պահանջվում են անհապաղ գործողություններ. Մխիթարյանը` Արցախի շրջափակման ու դրա ծայրագույն հետևանքների մասին
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում գրառում է արել անդրադառնալով Արցախի Հանրապետության բնակչության ծանր սոցիալական իրադրության եւ հումանիտար ճգնաժամի մասին.
«Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30 000 երեխաներ և նրանց ընտանիքները մինչ այժմ դիմակայել են 8 ամիսների շրջափակմանը և ամայացմանը։ Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին՝ առանց կենսական անհրաժեշտության դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների:
Սարսափազդու այն իրականությունը, որ մարդիկ սովամահ են լինում, աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաներն այս պատերազմի ավարտի կարիքն ունեն, որպեսզի սկսեն ապաքինվել և վերականգնվել:
Լաչինի միջանցքի երկյանքով պետք է ապահովվի մարդասիրական օգնության անարգել և սկզբունքային հասանելիությունը »,– գրել է նա։

