«12 տարի». Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը Հռոմում նշում են իրենց ծանոթության օրը
ՄշակութայինԴերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, արդեն 12 տարի է, ինչ ճանաչում են իրար։ Զույգը այս պահին իր հանգիստն է վայելում Իտալիայում՝ Հռոմում, որտեղից էլ համատեղ լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ շնորհավորելով իրենց օրը.
«Տասներկու տարի առաջ այս օրը մի սովորական զանգից սկսեց հեքիաթը ու օրը այդ դարձավ մեր օրը… շնորհավոր մեր օրը… դեռ երկար-երկար այսպես նայենք միմյանց»։
Հավելենք, որ Անահիտ Կիրակոսյանն ու Արտակ Սարգսյանը ամուսնացել են 2012 թվականի փետրվարի 6-ին։
https://lragrogh.com/?p=71907&fbclid=IwAR1VjJsSfoIm8gzw6Bj4Q_Tv2jQmnSyymec33bi1RkbQu4VEXKQbylhmwzY_aem_AdLkhmxAccsJAUJyl-VPw0pG4ngkMImIodyUUwteGJtJavZnaVZ5VTIdn4-tXkitkGc&mibextid=Zxz2cZ

