«Լոկոմոտիվը» հաստատեց. Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցություններ են ընթանում
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը «Матч ТВ»-ի հետ զրույցում հաստատել է, որ ռուսական ակումբը բանակցում է Բրեմենի «Վերդերի» հետ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ։
«Այո, մենք բանակցություններ ենք վարում «Վերդերի» հետ Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Մենք խոսում ենք նրա տրանսֆերային արժեքի մասին: Եթե փոխհամաձայնության չգանք, նա կշարունակի խաղալ մեր թիմում»:

