Նարե Գրիգորյանը՝ ԱՄՆ-ը տեղափոխվելու, ծնողների հիվանդության ու երգարվեստ վերադառնալու մասին

Մշակութային

Երգչուհի Նարե Գրիգորյանն այն հայտնիներից է, ովքեր բնակություն են հաստատել ԱՄՆ–ում։ Նարեն Նահանգներում հաստատվել է ընտանիք կազմելուց հետո։ Նրան ճանաչողներն ասում էին, որ, եթե ընտանիքը չլիներ, նա երբեք Հայաստանից չէր մեկնի։ Նարեի հետ հարցազրույցը սկսում եմ արդեն ավանդական դարձած հարցից՝ «հիմնակա՞ն ես մնալու այստեղ»։

- Կցանկանայի հարցին հստակ պատասխանել, բայց իրականում որևէ հստակ պատասխան չունեմ։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչու եմ հայտնվել այստեղ, որքան կմնամ։ Ամեն օր Աստծուն աղոթում եմ, որ կրկին հայտնվեմ իմ սիրելի Երևանում։


Իրականում ամուսինս անհետաձգելի գործեր ուներ ԱՄՆ-ում ու չէր կարող ապրել Երևանում։ Նա գնաց Ամերիկա ու մենք մեկ տարի իրարից առանձին ապրեցինք։ Իմ մասին չեմ էլ ուզում խոսել, բայց երեխաս ուղղակի չէր դիմանում հոր կարոտին։ Այն աստիճան էր կարոտել, որ, երբ անծանոթ տղամարդու էր տեսնում, որն ինչ-որ չափով նման էր իր հայրիկին, ասում էր՝ պապա։ Դա ինձ արդեն սարսափեցնում էր ու հենց դա էլ պատճառ դարձավ, որ ինքս իմ դեմ գնալով՝ եկա ԱՄՆ։ Բայց  հույս ունեմ, որ ամեն ինչ ժամանակավոր է։ Տարուց ավելի է անցել, ու այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ իմ պես են մտածում, գուցե չհարմարվեն էլ երբեք այստեղի կյանքին։

- Հետևաբար ի՞նչն է ձգում բոլորին, որ ձգտում են գալ ԱՄՆ։


- Ամերիակն ինձ երբեք չի ձգել։ 10 տարի առաջ Երգի պետական թատրոնի հետ համերգներով եկանք այստեղ։ Դե, մեզ համար նորություն էր ամեն ինչ, հետաքրքիր էր, այդքանը․․․ Շրջագայեցինք ու վերադարձանք։ 10 տարի անց  կրկին եկա այստեղ ու հասկացա, որ անժամկետ եմ գալիս․․․ Չսիրեցի այս երկիրը։ Իհարկե, հանգամանքներն էլ դրան նպաստեցին։ Եկած օրվանից ընկա բժիշկների դռները։ Այստեղ շատ տարօրինակ բաներ կարող ես տեսնել։ Օրինակ, եթե ձեռքի կոտրվածք ունես, գնում ես մասնագետի մոտ, քեզ թվում է, թե նայելու են ամբողջ ձեռքդ, բայց ասում են՝ կներեք, մենք միայն մատի մասնագետ ենք․․․ Կամ երեք ամիս պետք է սպասես, մինչև քո հերթը հասնի, թեկուզ ձեռքդ կարող է կոտրված լինի։

https://bravo.am/news/77543

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում