Զախարյանի շուրջ հետաքրքրությունը միֆ չէ. «Դինամոն» հաստատեց
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Պավել Պիրովարովը խոսել է Արսեն Զախարյանի վնասվածքի ու տրանսֆերային անցուդարձի մասին.
«Արսենը մկան է ձգել։ Չեմ կարծում, որ նա բաց կթողնի երկար ժամանակ։ Բժիշկները նրա վիճակը կգնահատեն Մոսկվայում։
Իհարկե, մենք շատ առաջարկներ ունենք Զախարյանի տրանսֆերի վարաբերյալ, բանակցություններ ենք վարում շատ ակումբների հետ։ Արդյո՞ք ունենք մտավախություն, որ մեր մերժումներից հետո մյուս ակումբները չեն ցանկանա ձեռք բերել Զախարյանին․ մենք անում ենք մեր աշխատանքը և, առաջնորդվելով բացառապես «Դինամոյի» շահերով, ընդունում ենք այս կամ այն որոշումը»,- Պիրովարովի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը։

