Լուկաս Սելարայանի նոր ակումբը, առաջին մարզումն ու առաջիկա հանդիպումը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ միացել է իր նոր ակումբին «Ալ Ֆաթեհին»։
Լուկասն արդեն պայմանագիր է կնքել ակումբի հետ և առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի կազմում։
«Ալ Ֆաթեհն» առաջիկա հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին և սեփական հարկի տակ կընդունի «Ալ Թավուն» ակումբին։


