«ՍԱ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՄԵԾ ՆՎԱՃՈՒՄ Է». ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՌՈԲԵՐՏ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
ՍպորտՎերջերս, Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած Մարմնամարզության Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի ժամանակ, բրոնզե մեդալ է նվաճել ՌՈԲԵՐՏ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ։
Iravunk. com-ի մարզական թղթակիցը զրուցել է նաև նրա հետ։
- Ողջույն, Ռոբերտ։ Կպատմես, թե ինչպես անցավ մրցաշարը։
- Բրոնզե մեդալ նվաճեցի ազատ վարժությունների մրցումներում, հավաքելով 13,066 միավոր ։Սա ինձ համար շատ մեծ նվաճում է, քանի որ առաջին անգամ էի մասնակցում նման միջազգային մրցաշարի ։Հետագայում կաշխատեմ ավելի լավ պարապել ու արդեն մեդալի գույնը փոխել, բրոնզը փոխարինելով ոսկու հետ ։Շուրջ երկու ամիս պատրաստվել էի այս մրցաշարին ։
- Ռոբերտ, իսկ ինչ երազանքներ ունես։
- Ինչպես յուրաքանչյուր մարզիկ, ես էլ բացառություն չեմ, երազում եմ հասնել մինչև Օլիմպիական ոսկե մեդալին։
- Իսկ ո՞րն է քո հաջողության գրավականը։
- Տքնաջան պարապմունքները, վայելքներից կտրվելը ու միայն պարապմունքների վրա կենտրոնանալը։
- Շնորհակալություն, Ռոբերտ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ - Ես էլ եմ շատ շնորհակալ, որ չեք անտեսում ու լուսաբանում եք մեր նվաճումների մասին։ Անխափան գործունեություն «Իրավունք» թերթին։
Հ. Գ. Հավելենք, որ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է երրորդ տեղը 156,500 միավորով։ Մեր մարմնամարզիկները Եվրոպայի պատանեկան Օլիմպիական փառատոնում հանդես են եկել Հայկ Նազարյանի գլխավորությամբ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

