«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քննչական կոմիտեն պարզաբանում է տվել «տրանս անձի» մեղադրանքների վերաբերյալ առ այն, որ «քննիչները նրանից առգրավել են 27 հազար դոլար»

Քրեական
Համացանցում «Տրանս անձը» հիասթափված է․ սեքս աշխատանքով հավաքած 27 հազար դոլան առգրավվել է» վերտառությամբ հրապարակումներ են շրջանառվում, որի բովանդակությունը հանգում է նրան, թե իբր քննիչների գործողությունները, այդ թվում նաև 27000 դոլարի առգրավումը, պայմանավորված է տվյալ աշխատանքով (փաստորեն՝ աշխատանքով) զբաղվող անձի՝ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ լինելու հանգամանքով, այսինքն ենթատեքստով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե դրսևորվում է գենդերով պայմանավորված խտրական մոտեցում։
 
Նման պնդումները որևէ իրական հիմք չունեն։ Կնոկրետ գումարի հետ կապված՝ տվյալ անձին առնչվող հանգամանքները քննության առարկա են ընթացող մի հսկայածավալ քրեական վարույթի շրջանակներում։ Քանի որ այդ վարույթով այս պահին էլ մեծածաված գործողությունները շարունակվում են և շատ փակագծեր հնարավոր չէ բացել՝ քննության բնականոն ընթացքին չխոչընդոտելու համար, ընդամենը կարող եմ ասել հետևյալը։
 
Նշված գումարի (և ոչ միայն, նաև՝ հեռախոսի) առգրավումը տեղի է ունեցել "Տելեգրամ" ալիքների միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող վերոնշյալ վարույթի շրջանակներում և պայմանավորված է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը տվյալ անձի հնարավոր առնչության, այնպես էլ նշված գումարների ծագումնաբանությունն այդ շրջանակներում ստուգելու՝ այս պահին պահպանվող օբյեկտիվ անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով, որ վարույթի շրջանակներում առկա են տվյալներն ապօրինի թմրաշրջանառությանը և փողերի լվացմանը տվյալ անձի հնարավոր առնչության վերաբերյալ։
 
Այն իրողությունը, որ դա որևէ կապ չունի տվյալ անձի կողմնորոշումների կամ որևէ համայնքի ներկայացուցիչ լինելու հետ, փաստվում է նաև այն իրողությամբ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող նշված ահռելի ծավալի վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել 90 հասցեներում, այդ թվում նաև նշված բնակարանում, և այդ վարույթով անցնում են մեծ թվով անձինք, մի մասը՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակով, որոնց մի մասը կալանավորված են։ Այդ վարույթի բոլոր դրվագներով ակտիվ քննությունը ներկայումս շարունակվում է, ինչպես նշեցի, կատարվում են մեծածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական գործողություններ, որոնց արդյունքներից ելնելով էլ ներգրավված բոլոր անձանց, այդ թվում նաև հրապարակման մեջ նշվող անձի գործողություններին կտրվեն օբյեկտիվ իրավական գնահատականներ։
 
Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ որևէ տիպի շահարկումից և Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվող մասնագիտական աշխատանքը անհարկի որևէ անընդունելի լույսի ներքո մատուցելու փորձերից։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ անողոք պայքարը համընդհանուր խնդիր է, և իրավապահ մարմինները պարտավոր են իրավաչափ արձագանք ապահովել ցանկացած վայրում, լինի դա ակումբ, հասարակական կամ մասնավոր օբյեկտ, ենթադրյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացված ահազանգերին, հաղորդումներին՝ անկախ այն հանգամանից, թե այդ վայրեր ովքեր են այցելում և ովքեր դրանց հետ կապ ունեն։
 
 
 
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան